info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Էքսկուրսիա-քայլք դեպի Հառիճավանք, Անտառ, Պեմզաշենի միջնադարյան վանքեր

ք․ Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

էքսկուրսիաներ

Խմբի քանակ

15 անձ

Ուղղություն

Շիրակի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Երթուղին, որով այսօր Դուք կանցնենք, գտնվում է ՀՀ Շիրակի մարզում: Շիրակի մարզը միաժամանակ սահմանակից է երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Այս մարզը համարվում է բարձր լեռնային: Երթուղին սկսվում է Արթիկ քաղաքի մոտակայքում գտնվող Հառիճավանքից (միջնադարյան 7-րդ դար) վանական համալիրից: Հառիճավանքին կից գործում է հայ առաքելական եկեղեցուն պատկանող հոգևորական դպրոց: Տեղանքը նայելուց հետո կշարունակենք մեր երթուղին դեպի բարձունքում գտնվող անտառը, որտեղ ժամանակին գործում էր Սովետական Հայաստանի ակտիվ լեռնադահուկային բազաններից մեկը: Սակայն այդ բազան այլևս չի գործում: Դրա փոխարեն դուք կտեսնեք անտառի հիմնական բնակիչներից սոճիների, եղևնիների տեսակներ: Իսկ վերջին տարիներին այստեղ տնկվում և խնամվում է հացենին և թխկենին: Հաճախակի կհանդիպեք սառնորակ աղբյուրների, որոնք առողջարար են և մի քանիսը նշված են մեր երթուղու մեջ:

Բուսական աշխարհի մասին

Շիրակի մարզի բնաշխարհը հարուստ է տարատեսակ բույսերով ,թփերով , տեղ-տեղ անտառածածկ բուսականությամբ: Մեր այս երթուղու տարածքում հատկապես աճում են մեղվաբուծությանը օգտակար ծաղկատեսակներ ու բույսեր: Աճում են նաև բժշկության համար կարևոր դեղաբույսեր: Ամռան ամիսներին բուսականությունն այստեղ շատ փարթամ է:

Կենդանական աշխարհի մասին

Արագածի ստորին լանջերին կենդանիների քիչ տեսակներ կան: Այստեղ հանդիպում են գայլեր, աղվեսներ, ճագարներ, մկներ, թռչուններ, թիթեռներ, միջատներ ու բզեզներ: Ամառային ամիսներին կարող են հանդիպել նաև օձերի տեսակներ:

Անվտանգության մասին

Հառիճավանքից մինչև անտառ և Պեմզաշեն ընկած տարածքում հեռախոսային կապը գրեթե միշտ հասանելի է: 

Երթուղու տեխնիկական պարամետրերը

  • Լավագույն ժամանակը՝ մայիսից մինչև հոկտեմբեր
  • Քայլքի երկարությունը 11.8 կմ
  • Քայլքի տևողությունը 3.5 ժամ
  • Բարձրությունը ծովի մակարդակից 2040-1797-մ։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

ԸՍՏ ՁԵՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

ՀԱՅԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ

10 % ԶԵՂՉ ԽԱՆՈՒԹՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Ուղեկցորդ-էքսկուրսավարի ծառայություն

Տեղափոխում Երևանից կամ Գյումրիից

Սնունդ

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Շրջայցեր
Արշավներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Հառիճավանք

Հառիճավանք միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։ Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոց կան Վաղարշապատում և Սևանավանքում։

Ավանդապատումներ Հառիճավանքի մասին

Սելջուկների արշավանքի ժամանակ եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռչել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։ Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատանն իր վրա պահող 4սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։ Ավանդություններից մեկի համաձայն էին իշխանական օրիրոդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։

Պեմզաշենի միջնադարյան վանքեր․ Մակարավանք

Պեմզաշենից հարավ-արևելք, Լեռնակերտի ճանապարհին, գտնվում է Մակարավանքի Ս.Սիոն եկեղեցին, որն ըստ արձանագրության կառուցել է ոմն Սահակը, 1001թ.-ին։ Եկեղեցու շուրջը վանքի հին գերեզմանոցն է։ Ոչ հեռու, ձորի մեջ, Ս.Աստվածածին միանավ, թաղածածկ եկեղեցին է (XVIIդ.)։ Այստեղ վերևում է տեղակայված <<Ծակ Քար>> փոքրիկ քարանձավը :

Առաքելոց վանքի (7դ.)

Գտնվում է Պեմզաշեն գյուղի կենտրոնում, որը բաղկացած է իրար կից կառուցված վաղ միջնադարյան երեք եկեղեցիներից: Որպես IV–VII դդ. հուշարձանախումբ`հայկական ճարտարապետության պահպանված բացառիկ նմուշներից է: Հորինվածքային առանձնահատկություններով հնագույններից է: Համալիրի կենտրոնական եկեղեցին (VI դ.) եռախորան է`ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ, արտաքուստ ներառված ուղղանկյուն ծավալի մեջ: Սա քառաթև, գմբեթավոր փոքր կառույցներից միակն է, որի հորինվածքը արտաքուստ պարփակված է ուղղանկյան մեջ: Կառուցված է սրբատաշ տուֆի մեծադիրք քարերով: Քարերի վրա կան վարպետների նշանագրեր: Դեկորատիվ հարդարանքը բնորոշ է VI -VII դդ. Հայկական ճարտարապետությանը: Ուշագրավ է քանդակազարդ մուտքը, որի վրա պատկերված է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, առջևում բազուկները տարածած հրեշտակների պատկերաքանդակներն են:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Խորհուրդներ

Անպայման շշալցված ջուր վերցրեք ձեզ հետ:

Ո՞վքեր կարող են մասնակցել էքսկուրսիային։

Այս էքսկուրսիային մասնակցելու համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չկան։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք․ Գյումրի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 62.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 00:00 - 00:00
Երեքշաբթի 00:00 - 00:00
Չորեքշաբթի 00:00 - 00:00
Հինգշաբթի 00:00 - 00:00
Ուրբաթ 00:00 - 00:00
Շաբաթ 00:00 - 00:00
Կիրակի 00:00 - 00:00
սկսած
62.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}