info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Արշավ Դիլիջան ազգային պարկում Ռոլանդ Թմոյանի հետ - Մաթոսավանք, Ջուխտակ վանք

ք. Դիլիջան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

5 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Անհատական էքսկուրսիաներ

Խմբի քանակ

55 անձ

Ուղղություն

Դիլիջան, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Դիլիջան ազգային պարկն այն յուրահատուկ պարկերից է, որտեղ կարող ենք տեսնել բնության ու մարդու արարչագործության ներդաշնակություն: Ծառերի ստվերների տակ ծվարած, խոնավությունից կանաչ գույն ստացած ու մամռակալած եկեղեցիներն ու խաչքարերը յուրահատուկ հմայքով են մեր առաջ հառնում՝ բացելով ճգնակյացների կյանքի բազմաթիվ գաղտնի անկյուններ:

Այդպիսի տեղերից են 12-13-րդ դարերին թվագրվող Ջուխտակ վանքն ու Մաթոսավանքը: Անտառի մեջ այս երկու գեղեցկուհիները ընդհանրապես նման չեն այլ կառույցների: Շինված տեղական բազալտից՝ ֆելզիտից, նրանք այն աստիճանի են մամռակալել, որ հեռվից կանաչ են թվում: Մի տեսակ յուրահատուկ միստիկա կա նրանց մեջ: Հիմնադրված լինելով որպես ճգնարաններ՝ այս վանքերը միաժամանակ դարձել են մեծ գրապահոցներ, որոնցից այժմ միայն մեկում է պահպանվել հին գրապահոցը՝ անկրկնելի գմբեթով:

Քայլարշավի մանրամասները՝

  • Բարձրությունը ելակետում՝ 1400 մ,
  • Բարձրությունը վերջնակետում՝ 1500 մ,
  • Բարդությունը՝ միջին ծանրության,
  • Երկարությունը՝ դեպի Ջուխտակ 1,5-2 կմ, դեպի Մաթոսավանք 2,5- 3 կմ,
  • Անհրաժեշտ ժամանակը՝ 1 ժ վերելքը դեպի Մաթոսավանք, 1 ժ Ջուխտակ վանք, հետադարձը 30ր ամեն կետից,
  • Բարձրացումը՝ դեպի վեր, հիմնական ճանապահը քայլքին հարմար վերելքով, կտրուկ վերելք սպասվում է ճանապարհի միջնամասում՝ Ջուխտակ վանքի ու Մաթոսավանքի ճանապարհին:

 

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԱՄԵՆ ՕՐ՝ 10։00 - 20։00

ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿ ԵՎ ԱՎԱՐՏ՝ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 4-5 ԿՄ

ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Էքսկուրսավարի ծառայություն

Ուղևորափոխադրում (եթե ընտրված է)

Սնունդ և ջուր (կարող եք վերցնել Ձեզ հետ)

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Արշավներ
Հնագիտական արշավներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ արշավի ընթացքում:

Ձեզ անհրաժեշտ կլինի արշավային հագուստ՝ ըստ եղանակի, լեռնային ամուր կոշիկներ, լեռնային քայլքի համար նախատեսված փայտիկներ, ջուր, անձրևանոց, հովանոց՝ ըստ եղանակի, ֆոտոապարատ՝ անմոռանալի ֆոտոների համար։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք. Դիլիջան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 20.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
20.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}