ք. Իջևան
2 Օր
Էքսկուրսիաներ տեղաբնակների կողմից
20 անձ
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Ես Վահե Մայիլյանն եմ՝ 4-րդ սերնդի փայտագործ և քայլարշավային զբոսավար Իջևանի տարածաշրջանում:
Ես զբաղվում եմ փայտի փորագրությամբ, կիսաթանկարժեք քարերի մշակմամբ և քարի քանդակով, 2003 թվականից զբաղվում եմ նաև քայլարշավներով Իջևանի տարածաշրջանում, միևնույն ժամանակ «Իմ Հայաստան» ծրագրով վերապատրաստված գիդ եմ։ Համագործակցում եմ տարբեր տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ։
Առաջարկում եմ ինձ հետ գալ երկօրյա քայլարշավի դեպի Լաստիվեր և միաժամանակ ստանալ հնարավորություն ստանալ ծանոթանալու կիսաթանկարժեք քարերի մշակման առանձնահատկություններին ու անձամբ կիրառել դրանք:
Քայլարշավի ընթացքում մենք կհավաքենք կիսաթանկարժեք քարեր, օրինակ՝ յաշմա, ագաթ, ինչպես նաև ծառի ճյուղեր: Իսկ արդեն հաջորդ օրը համադրելով տարբեր աշխատանքային նյութերը Ձեր հավաքած քարերի հետ, համապատասխան ձևով մշակելով դրանք՝ կպատրաստենք զարդեր, որոնք, անշուշտ կարող եք վերցնել Ձեզ հետ և մշտապես ունենալ Ձեր փորձառության մի մասնիկը Ձեզ հետ:
Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: