info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Քայլարշավ- հավաքչություն Դսեղում

գ. Դսեղ, 14-րդ փողոց, տուն 17

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

5 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Էքսկուրսիաներ տեղաբնակների կողմից

Խմբի քանակ

10 անձ

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Սոնա հյուրատունն առաջարկում է հետաքրքիր և յուրօրինակ էքսկուրսիա՝ քայլարշավ-հավաքչություն Լոռվա մարզի Դսեղ գյուղում:

Հավաքչությունն իրենից ներկայացնում է վայրի բույսերի և պտուղների հավաքման գործընթաց, որի արդյունքում մարդիկ ուսումնասիրում են իրենց ծանոթ կամ անծանոթ տարածքները, սկսում են բացահայտել և ճանաչել այնտեղ աճող բույսերը, դրանց հատկանիշները։ Հավաքչությունը բացի սնունդ գտնելու միջոց լինելուց այսօր դառնում է քաղաքների աղմկոտ կյանքից լիցքաթափվելու, ներդաշնակություն փնտրելու, առողջ սնունդ փորձարկելու, բնական բուժիչ բույսերը բացահայտելու, ինչպես նաև մարդկանց ու բնության հետ շփվելու, փորձառու հավաքողների փորձին ու գիտելիքին ծանոթանալու հնարավորությունը։

Վայրի բույսերի/պտուղների հավաքչության «ճամփորդության» ընթացքում այցելուները կբացահայտեն նաև Հայաստանում բնության ու ջրի հանդեպ ժողովրդական պատկերացումների ու վերաբերմունքի խորը գիտելիքը, որը ներդաշնակորեն կապված է բույսերի հետ՝ ծանոթանալով տեղական հուշաղբյուրների մշակույթին, ինչպես նաև այցելելով Լոռու մարզի բնության «պաշտոնական» ջրային հուշարձան՝ Դսեղի Ծովեր։

Այցելուները առաջարկվող փորձառության ընթացքում կծանոթանան նաև տեղական բնության մեջ «պիկնիկների» մշակույթին՝ տանից ուտելիքների պաշար վերցնելու, խոտածածկի վրա այն ճաշակելու, լճափին փայտե փոքրիկ խարույկի վրա հայկական սուրճ եփելու «ծեսերին», առանց որոնց տեղական կյանքի մասին պատկերացումները ամբողջական չեն կարող համարվել։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Գ. ԴՍԵՂ

10 % ԶԵՂՉ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ներառումներ

Թեյի / սուրճի հյուրասիրություն

Շշալցված ջուր

Տեղաբնակ ուղեկցորդի ծառայություն

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Բնություն և արկածային
Արշավներ
Էկոտուրիզմ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի՞նչ է ներառված

Առաջարկվող փորձառության ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի հյուսիսային Լոռու մարզի բուսականությանը՝ Դսեղ գյուղի լանդշաֆտում աճող վայրի ուտելի բույսերի, հատապտուղների, մրգերի ու սնկերի օրինակով։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 2-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

գ. Դսեղ, 14-րդ փողոց, տուն 17

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 12.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
12.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}