info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Խմբային քայլարշավ Ախուրյանի կիրճով

ք. Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

5 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

էքսկուրսիաներ

Խմբի քանակ

10 անձ

Ուղղություն

Շիրակի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Շիրակի լեռնագնացության ակումբը Ձեզ հրավիրում է մասնակցելու այս հետաքրքիր էքսկուրսիային: Այն իրենից ներկայացնում է հեշտ անցանելի երթուղի. հաղթահարելու համար պահանջվում է բացառապես քայլել։ Չկան տարիքային սահմանափակումներ. թույլատրելի է մասնակցությունը նաև երեխաների հետ։ Դուք Ձեր ամբողջ ընտանիքով կարող եք հիանալի ժամանակ անցկացնել մեզ հետ: Այս քայլարշավի արժեքը իր մեջ ներառում է ուղևորափոխադրում Գյումրիից Կրասար (քայլարշավի սկզբնակետ) և Ամասիայից (քայլարշավի վերջնակետ) Գյումրի, ուղեկցողի ծառայություն (հաղորդակցման լեզուներ՝ հայերեն, ռուսերեն), փոքրիկ հյուրասիրություն և գյուղական սնունդի համտես:

Այս քայլարշավի ընթացքում Դուք.

  • Կքայլեք Ախուրյան գետի ափով և կվայելեք գեղեցիկ և անմոռանալի տեսարանները (անտառներ, ջրվեժներ, առվակներ և այլն)
  • Կհամտեսեք խարույքի վրա եփված կարտոֆիլ, պանիր, լավաշ, թան
  • Հանգստի համար նախատեսված դադարենը ևս շատ հետաքրքիր կանցնեն՝ Գեորգի Գուրջիևի ուսմունքի վերաբերյալ զրույցներով և հոգեբանական խաղերի, վարժությունների, միջոցով ինքնադիտարկման պրակտիկայի անցկացմամբ

Այս քայլարշավի երկարությունը 16 կմ է, իսկ բարդության աստիճանը՝ 2/5-ից:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻ

10% ԶԵՂՉ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Ուղևորափոխադրում Գյումրիից Կրասար (քայլարշավի սկզբնակետ) և Ամասիայից (քայլարշավի վերջնակետ) Գյումրի

Ուղեկցողի ծառայություն

Փոքրիկ հյուրասիրություն և հոգեբանական խաղեր

Սնունդ

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Բնություն և արկածային
Արշավներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք. Գյումրի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 5.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
5.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}