Մ. Խորենացի 50/4
Հետաքրքրված են: 1
12։00
2Ժ․
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Շալեն Գյումրիում կայացած և հայտնի դեստինացիա է։ Մենք սիրով կողջունենք Ձեզ Շալեի մուտքի մոտ և կսկսենք փոքրիկ շրջայցը։ Քանի որ հյուրատան պատերը զարդարված են Գյումրիի հին, յուրահատուկ լուսանկարներով, որոնք պատկերում են քաղաքի կյանքը և մարդկանց, Կարինեն (վարպետության դասերի մեր մասնագետը) կներկայացնի նաև այդ լուսանկարների պատմությունը։ Նա զուգահեռաբար կներկայացնի նաև քաղաքի հին ու նոր կենսակերպի առանձնահատկությունները և թե ինչպես են դրանք պատմության ընթացքում փոխվել։
Այս վարպետաց դասի ընթացքում Դուք․
Փորձառության ավարտին հյուրերը կարող են գնումներ կատարել փոքր հուշանվերների տաղավարից, որտեղ ներկայացված են Գյումրիի տեղացի վարպետների և արհեստավորների աշխատանքները։
Շալե Գյումրին առաջարկում է նաև․
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում
ՃԱՇ-ՀԱՄՏԵՍ
Չանախի և փոխինձի համտես
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ամեն օր՝ 12:00 - 18։00
ՈՒՂԵԿՑՈՐԴ
Հայերեն, Ռուսերեն
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ժամանց և ատրակցիոններ
Վարպետաց դասեր
Համտեսներ
Կանխիկ
Ախտահանում
Այս վարպետաց դասի արժեքը ներառում է՝ էսկուրսավարի ծառայություն, ճաշ-համտես, շրջայց կազմակերպությունում:
Գյումրիի խոհանոցը հարուստ է ավանդական կերակրատեսակներով, սակայն չանախը հատուկ է միայն Գյումրիի քաղաքային խոհանոցին։ Որպես կանոն այն պատրաստում են գառան մսից, սակայն սովորաբար օգտագործում են նաև տավարի կամ խոզի միս։ Յուրաքանչյուր այցելուի կտրամադրվի փոքր կավե աման՝ չանախը պատրաստելու համար։ Կարինեն ցույց կտա պատրաստման ընթացքը, և հյուրերից յուրաքանչյուրը կպատրաստի իր բաժին ուտեստը։ Սկզբում նրանք ափսեի մեջ կդնեն միսը, կավելացնեն նախապես կտրտած սոխ, սմբուկ, լոլիկ, կանաչ լոբի, պղպեղ և կանաչիներ։ Այնուհետև դրանք կավե ամաններով կուղևորվեն խոհանոց, որպեսզի ուտեստը դնեն վառարանում։ Մինչ չանախը կեփվի, հյուրերը կարող են շրջել ֆերմայով, որտեղ հնարավորություն կունենան հանդիպել հայկական էնդեմիկ Վանա կատուներին և գամփռերին։ Ընտանիքի համար ֆերման կարծես հոբբի լինի, սիրողական զբաղմունք, որը հիմնեցին երկու տարի առաջ՝ գառներ, կովեր, հավեր, ավանակ և այլ կենդանիներ պահելու համար։ Հիմա այն կարծես կենդանաբանական այգի – թանգարան լինի, որտեղ այցելուները կարող են կերարկրել կենդանիերին, լուսնկարվել, իսկ Կարինեն կներկայացնի ֆերմայի պատմությունը և թե ինչպես որոշեցին քաղաքում պահել կենդանիներ և իրենց հյուրատանը մատուցել միայն օրգանիկ սնունդ։
Սա նույնպես չանախի եփվելու ընթացքն օգտագործելու տարբերակ է։ Փոխինձը աղացած և մանրացված ցորենի ալյուր է։ Կարինեն ցույց կտա հացահատիկից փոխինձը ստանալու ձևերը, ժամանակակից վերափոխումները և դրա ազգագրական կոնտեքստը։ Այնուհետև նա ցույց կտա՝ ինչպես խառնել փոխինձը այլ բաղադրիչներով՝ մեղրով, կաթով կամ այլ տարբերակներով, օրինակ՝ զարդարել ընկույզով, չրերով։ Կարինեի ցուցումներով հյուրերն իրենք կպատրասեն փոխինձի գնդիկներ կամ այլ ձև կտան քաղցրավենիքին։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում Շալե Գյումրիում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: