ք․ Գյումրի
Հետաքրքրված են: 1
10։00
2Ժ․
Գյումրի, ՀՀ
ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Սև բերդ-ամրոցը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Այն կառուցվել է 1834 թվականին։ Հայաստանի մայրաքաղաքներից մեկի՝ Անիի ստորգետնյա կառույցների նման, Սև բերդի համար նույնպես ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Պատմական ակնարկ
Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի (ներկայիս՝ Գյումրիի) պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի Սև բերդը դարձավ հրետանու պահեստարան։
Ամրոցի պեղումները
Մի շարք պեղումների արդյունքում պարզվել է, որ Սև բերդի տարածքը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։ Բակի ներսում պեղվել է Ք.ա. 8-6-րդ դարերի թվագրության դամբարաններ։ Բերդի տարածքում սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան, մշակութային ժառանգություն կա։
Բերդի մուտքն ազատ է։
Թանգարաններ և պատկերասրահներ
Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: