info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

գյուղ Դսեղ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 0

Բացվում է

10:00

Տևողություն

8Ժ․

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

4 հետաքրքիր տեղեկություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վերաբերյալ․

  • Հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի հայրական տունը Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939թվականին:
  • Թանգարանը գաղափար է տալիս 19-րդ դարի հայ գյուղական կյանքի մասին:
  • Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ:
  • Բակում տեղադրված է գրողի կիսանդրին և կառուցված է մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:

Թանգարանը երկհարկանի է, բաղկացած է վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը, որտեղ ցուցադրված են Թումանյանի օրորոցը, 19-րդ դարի առօրյա կենցաղի իրեր՝ խնոցի, ճախարակ և այլն: Առաջին հարկում են նաև երկու ցուցասրահները, որտեղ ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիներ, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահներում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը և այլ անձնական իրեր:

Թանգարանի այցելուների համար նախատեսված են հետևյալ ծառայությունները.

  • Զբոսավարի ուղեկցությամբ շրջայց թանգարանի տարածքում
  • Ամենամյա թումանյանական օրեր - ԱՆՎՃԱՐ

Ո՞վ է Հովհաննես Թումանյանը։

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԳԻԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՐՔ-ՇԱԲ 10:00-18:00, ԿԻՐ 11:00-16:00

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Թանգարաններ և պատկերասրահներ

Թանգարաններ և պատկերասրահներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի՞նչ հետաքրքիր ծառայություն է առաջարկում թանգարանը։

Զբոսավարի ուղեկցությամբ շրջայց թանգարանի տարածքում, Ամենամյա թումանյանական օրեր, Թումանյանի հորինած խաղեր, Հեքիաթների բեմականացված ներկայացումներ, Ճախարակի ու սանդերքի գործածության վարպետաց դասեր, Զբոսավարի ուղեկցությամբ շրջայցեր դեպի թումանյանական վայրեր:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Խնդրում ենք այցելությունից առաջ ստուգել հասանելիությունը:

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Ձեր գնումը վավեր է գնման օրվանից մինչև 1 տարի:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 500դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}