գ. Սանահին
Հետաքրքրված են: 0
10:00
1Ժ․
Լոռու մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Կավաբուժությունը բուժման հնագույն մեթոդներից է: Երկրի ընդերքն ամենախորհրդավոր և հարուստ աշխարն է, որը մեզ բազմաթիվ օգտակար հանածոներ է տալիս, որոնցից մեկն էլ սովորական կավն է: Այն հնուց ի վեր օգտագործվել է բժշկության մեջ, որպես բազմաթիվ հիվանդություններ հիանալի բուժման միջոց: Կախված նրա մեջ պարունակվող հանքանյութերից (երկաթ, մագնեզիում, կալցիում) կավի գույնն ու հատկությունները կարող են տարբեր լինել:
Մեր նախնիները տարբեր հիվանդությունների բուժման նպատակով օգտագործում էին կավը թրջոցների և փոշու տեսքով, ինչպես նաև խմում էին այն:
Մեկ տարի առաջ հիմնադրված կավաբուժության կենտրոնը փոքրիկ հյուրատուն է՝ կահավորված հայկական ազգային ոճով: Այստեղ իրականացվում են նաև տարաբնույթ վարպետաց դասեր:
Սենյակներից մեկը կավով պրոցեդուրաների համար է նախատեսված: Կավաբուժություն ասելով նկատի ունենք էսթետիկ այն պրոցեդուրաները, որոնք ուղղված են մաշկային խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ կավով թերապիան:
Տաք քարերով մերսումն, օրինակ, իրականացվում է հրաբխային ծագում ունեցող բազալտե քարերով, որոնք երկար ժամանակ պահպանում են տաքությունն ու փոխանցում են այն մարմնին: Քարերի հաճելի ջերմությունն ու վարպետի հմուտ ձեռքերը կօգնեն որպեսզի թոթափեք լարվածությունը, ձերբազատվեք սթրեսից և ընկղմվեք հանգստի ու հաճույքի աշխարհ: Պրոցեդուրայից հետո ձեզ են սպասում բուրումնավետ թեյն ու հանգստի սենյակը, որտեղ կարող եք լիարժեք հանգստանալ իսկ ձեր մարմինը կհագեցնի պրոցեդուրայից հետո առաջացած քաղցր քնի պահանջը:
Այստեղ առաջարկվում է նաև դեմքի մաքրում, դեմքի դասական մերսում, դեմքի խնամք և մարմնի պարուրում կավով: Պարզապես պետք է այցելել, ընտրել ծառայությունն ու վայելել:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ
3 մասնակից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ամեն օր՝ 10։00 - 21։00
ՈՒՂԵԿՑՈՐԴ
Հայերեն
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ժամանց և ատրակցիոններ
Կանխիկ
Ախտահանում
Ներառում է դեմքի մեխանիկական մաքրում - 15րոպե, սպիտակ կավով դիմակ - 15րոպե, խոտաբույսերով թեյ:
Ներառում է մաքրող գել - 3րոպե, դեմքի և դեկոլտեի մերսում - 15րոպե, կավե դիմակ՝ 15րոպե, թեյ:
Ներառում է մաքրող գել - 3րոպե, տաք քարերով մերսում - 15րոպե, կավե դիմակ - 15րոպե, թեյ:
Ներառում է մաքրող գել - 3րոպե, գոմաժ սկրաբ - 10րոպե, դիմակ (կավ, գիալուրոն կամ կոլագեն) - 15րոպե, թեյ:
Ներառում է գոմաժ սկրաբ - 10րոպե, մարմնի պարուրում կավով - 30րոպե, դեմքի մերսում, դիմակ, ցնցուղ, խոտաբույսերով թեյ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։ Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: