ք. Դիլիջան, Մյասնիկյան 37
Հետաքրքրված են: 0
10:00
2Ժ․
Դիլիջան, ՀՀ
ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Իր յուրահատուկ կոլորիտով տեղացիներին ու զբոսաշրջիներին քաջ հայտնի Կճուճ ռեստորանը բացվել է 2016 թվականին Վարդա Ավետիսյանի ու իր թիմի ջանքերով: Կարճ ժամանակում նրանք հասցրել են արժանանալ այցելուների բարձր գնահատանքին և մեծ համբավ վայելել իրենց առաջարկած ծառայություններով:
Յուրօրինակ ու անչափ համեղ ուտեստներից բացի Կճուճն առաջարկում է նաև տարաբնույթ վարպետաց դասեր, մասնավորապես՝ հայկական ավանդական տոլմայի վարպետաց դաս:
Վարպետաց դասի նպատակն է հյուրերին ցույց տալու տոլմայի պատրաստման եղանակը, ինչպես նաև նրանց ընձեռելու իրենց ձեռքով պատրաստելու և համտեսելու հնարավորություն։ Պատրաստվում է ազգային խոհանոցի ուտեստներից մեկը՝ խաղողի տերևով տոլման։ Պատրաստման ամբողջ պրոցեսը կատարում է մասնակիցը՝ մեր խոհարարի հետ միասին, իսկ վերջում ուտեստը եփվում է փայտե կրակով տաքացվող փռի մեջ։
Վարպետաց դասեր
Համտեսներ
Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: