info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

VereV պարանայգի

ք. Դիլիջան, Գետափնյա 19/1

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 2

Բացվում է

11:00

Տևողություն

2Ժ․

Ուղղություն

Դիլիջան, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Դիլիջանի Քաղաքային զբոսայգում գտնվող VereV պարանայգին սոցիալական ձեռնարկատիրության նոր ձևաչափ է, որի նպատակն է խթանել հանրային կանաչ տարածքների պահպանումը, ստեղծել ժամանցային գոտի ակտիվ սպորտի և էկոտուրիզմի սիրահարների, ինչպես նաև ամբողջ համայնքի համար։ Այստեղ բոլորը՝ և հատկապես առողջ ապրելակերպի ու սպորտի սիրահարները, կարող են վայելել արկածախնդրություն ծառերի բարձրության վրա՝ ադրենալինի մեծ չափաբաժնով։

VereV-ը Հայաստանի և տարածաշրջանի ամենաերկար պարանայգին է, ընդհանուր 485 մ երկարությամբ, և նախատեսված է ոչ միայն փոքրերի այլ նաև մեծերի համար։ VereV-ը բաղկացած է 5 ուղիներից և ժայռամագլցման պատից։

  • Կանաչ ուղի - բարձրություն՝ 3 մ, երկարություն՝ 90 մ, առաջադրանքներ՝ 10, տարիք՝ 6+, հասակ՝ 120 սմ+
  • Դեղին ուղի - բարձրություն՝ 4 մ, երկարություն՝ 95 մ, առաջադրանքներ՝ 10, տարիք՝ 6+, հասակ՝ 120 սմ+
  • Կապույտ ուղի - բարձրություն՝ 6-8 մ, երկարություն՝ 105 մ, առաջադրանքներ՝ 10, տարիք՝ 10+, հասակ՝ 150 սմ+
  • Կարմիր ուղի - բարձրություն՝ 8-10 մ, երկարություն՝ 155 մ, առաջադրանքներ՝ 10, տարիք՝ 10+, հասակ՝ 150 սմ+
  • Մանկական ուղի - բարձրություն՝ 1-2 մ, երկարություն՝ 40 մ, առաջադրանքներ՝ 6, տարիք՝ 3+
  • Ժայռամագլցման պատ - բարձրություն՝ 6 մ, տարիք՝ 4+

Ուշադրություն. յուրաքանչյուր անձ կարող է ընտրել ուղիների ցանկացած քանակ՝ ըստ ներկայացված գնացուցակի: Ամեն ուղու հաղթահարումը մոտավորապես տևում է մեկ ժամ:

Ի դեպ՝ VereV պարանայգու կառուցումը մաս է կազմում ավելի մեծ կայուն քաղաքային և զբոսաշրջային զարգացման ծրագրի, ինչպես նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ավելի լայն տեսլականի, այն է՝ Դիլիջանը դարձնելու մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։ Տեսլականի իրականացմանն ուղղված` IDeA հիմնադրամը և Դիլիջանի Զարգացման հիմնադրամը առաջ էին քաշել երեք փուլից կազմված ծրագիր բարեկարգելու և արդիականացնելու ավելի քան 4 հեկտար լքված և չմշակված տարածքը, որը ժամանակին քաղաքի հիմնական սոցիալական խարիսխն էր՝ լի աշխուժությամբ և դինամիկայով։

Արդեն, բարեկարգման ծրագրի շրջանակներում քաղաքային զբոսայգին վերանորոգվել է, բարեկարգվել են ծառուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը։ Բարեկարգման ավարտական փուլում Զբոսայգին ավելի նորարարական, ներառական, ժամանցային ու հետաքրքրական դարձնելու համար կառուցվել է բասկետբոլի խաղադաշտ, բացօթյա ամֆիթատրոն, տեղ է հատկացվել սեղանի թենիսի համար, հին և չշահագործվող կառուսելները փոխարինվել են նոր ատրակցիոններով։ Արկածախնդիր հույզերի սիրահարներին սպասում ենք։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԱՄԵՆ ՕՐ՝ 11։00 - 19։00


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Ժամանց և ատրակցիոններ

Ժամանց և ատրակցիոններ

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ

Կանխիկ

Վճարային քարտի միջոցով

Վճարային քարտի միջոցով

Covid-19 անվտանգության կանոններ

Ախտահանում

Ախտահանում

Սանիտարական նորմերի պահպանում

Սանիտարական նորմերի պահպանում

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 2.500դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
2.500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}