info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիր

գ. Հաղպատ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 1

Բացվում է

10:00

Տևողություն

9Ժ․

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«Զարնի-Պարնի» քարայրա-ամրոցային համալիրը գտնվում է իր յուրահատուկ վանական համալիրով հայտնի Լոռու մարզի Հաղպատ գյուղից ոչ հեռու, գեղատեսիլ անտառապատ մի կիրճում, որտեղից բացվում է շրջակա լեռների և «Կայան» բերդի սքանչելի համայնապատկերը:

Համալիրի տարածքում են գտնվում ազատագրական պայքարի մասնակիցների անսասան կամքի ու համառության մարմնացում հանդիսացող երկու ամրոցներ՝ «Զարնի էրը» և «Պարնի էրը», ինչպես նաև «Ծակ էր» կոչվող քարանձավը, որտեղ ըստ պատմական աղբյուրների՝ ապրել և ստեղծագործել է XI-XII դարերի մտածող և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը:

Այս պատմական հուշարձանները երկար ժամանակ թաղված էին հողի բազմամյա շերտի և խիտ անտառային բուսականության տակ:

2016-2019 թվականներին Երևան քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոպյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել: Դեպի պատմական հուշարձաններ տանող ճանապարհը վերանորոգելուց հետո սկսվեցին աշխատանքներ տարածքը մաքրելու ուղղությամբ, իսկ թեք ժայռերի լանջերին փորվեցին աստիճաններ, որոնք բոլոր ցանկացողներին հնարավորություն են տալիս բարձրանալ մինչև անառիկ «Պարնի էր» և հաղորդակցվել բնության ներդաշնակությանը:

Թանգարան՝ երկնքի տակ

Ամբողջությամբ մաքրված և վերականգնված ամրոցներում ստեղծվել է պատմական թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ, մասնավորապես՝ արոր, լուծ, կամ, կավե կժեր և տնային տնտեսության մեջ օգտագործված այլ իրեր:

«Զարնի էր» քարանձավում կա կաթկթան աղբյուր, որի ջուրը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, և պարզվել է, որ մաքրամաքուր խմելու ջուր է։ Տեղաբնակները (Հաղպատի բնակիչները) պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Ջուրը հավաքվում է քարե կաթսաների մեջ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել:

Քարանձավի մաքրման աշխատանքների ժամանակ, մուտքից աջ, պարսպի պատին կից, բացվել է խաղողի վերամշակման արտադրական կառույց` հնձան, որը վերաբերում է XIV-XV դարերին։ Հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով է Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրվում է, որ մատուռի մնացորդներ են եղել, կառուցվել է նաև փոքրիկ աղոթատեղի։

«Զարնի-Պարնի»-ի այցելուները այստեղից ոչ միայն վառ տպավորություններ կտանեն, այլ նաեւ կարող են ձեռք բերել թեմատիկ հուշանվերներ։ Մարդիկ, տեսնելով այս հրաշքը, տեսնելով նվիրման արդյունքը, նորովի են գնահատելու մեր ազգային արժեքները, հարգելու են մարդուն և մարդու աշխատանքը, սովորելու են սիրել ու պահպանել մեր նախնիների նյութական ու հոգևոր ժառանգությունը:

Թանգարանում կարող եք ձեռք բերել նաև հետաքրքիր հուշանվերներ՝ սկսած ընդամենը 1000 դրամից:

     Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԳԻԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՐՔ-ԿԻՐ 10:00-19:00

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Թանգարաններ և պատկերասրահներ

Թանգարաններ և պատկերասրահներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնման կամ ամրագրման համար նախատեսված նվազագույն ժամկետ չկա․ Դուք կարող եք գնել այս ծառայությունը, երբ կամենաք։ Խնդրում ենք այցելությունից առաջ ստուգել հասանելիությունը:

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Ձեր գնումը վավեր է գնման օրվանից մինչև 1 տարի:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 1.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
1.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}