ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Ծովի մակարդակից 1370մ բարձրության վրա, Ենոքավան գյուղից 3կմ և Իջևան քաղաքից 10կմ հեռավորության վրա գտնվում է բնության գեղատեսիլ մի անկյուն, որը տեղացիներն անվանում են «Գոմեր»: Հենց այստեղ գտնվում է «Ապագա Ռեզորթը»:
Շուրջ 7հա պահպանվող տարածքում կա 40 ձիու համար նախատեսված ախոռ, ձիավարության համար նախատեսված հատուկ ցանկապատված տարածք, քոթեջներ, լճակներ, հանգստի համար տաղավարներ, սպորտային դաշտեր:
Մարգագետիններ, անտառ, կիրճ, գետ. այն ամենը, ինչ մեր տարածքում է և մեր շուրջը: «Ապագա Ռեզորթի» տարածքում է նաև մոտ 3500 հոնի թուփ ընդգրկող այգին և բանջարանոցը:
Մեր հյուրերը ոչ միայն ձիավարում են, զբոսնում գեղեցկագույն արահետներով, ձուկ որսում, թենիս կամ տեգախաղ խաղում, այլև հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական խոհանոցին: Կաթ, պանիր, մածուն, կարագ. ամեն ինչ արտադրվում է տեղում: Ամեն օր փայտի վառարանում հաց և անուշահամ տնական թխվածքաբլիթներ են թխվում:
Մեր հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, բարը, այգին և անվճար Wi-Fi-ը: Շուրջօրյա գործում է ընդունարանը: Տարածքում առկա է նաև մանկական խաղահրապարակ: Սենյակներում կա զգեստապահարան և էլեկտրական թեյնիկ: Հյուրանոցում մատուցվում է մայրցամաքային նախաճաշ կամ դրվում է շվեդական սեղան:
-
{{children}} Երեխա ԵրեխաներԱյս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: