ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Բնություն և վայելք
Դեբետը Լոռու չքնաղ գրկում բազմած կոկիկ գյուղերից մեկն է: Հենց այստեղ՝ Դեբետում` Փամբակ գետի աջ ափին, Չամիչ հյուրատունն է: Չամիչում առավոտները խաղաղ են, սարերն էլ անտառների հետ խոսում են լուռ, անշտապ, իսկ հյուրերն էլ ներկա են լինում նրանց զրույցին: Ընդարձակ բակում կարելի է երկար հանգստանալ քաղաքի թոհուբոհից, կտրվել աշխատանքային լարված օրերից և ըմբոշխնել հայրենի եզերքը: Չամիչը հրաշալի վայր է ընտանիքների համար․երեխաներն իրենց ժամանակը կարող են անցկացնել բացօթյա խաղահրապարակում, որտեղ տեղադրված են ավազարկղեր, լողավազան, ճոճանակներ:
Երկհարկանի մեր հյուրատուն համեցեք ընտանիքով, ընկերներով, կոլեկտիվներով, թիմերով աշխատելու և նույնիսկ միայնակ՝ վայելելու լռությունն ու խորհելու։ Ունենք 4 ննջարան՝ ամեն հարկում երկուսը, 3 սանհանգույց, 2 լոգարան։ Չամիչի մաքուր, կոկիկ ու նորաձեւ սենյակները կահավորված և համալրված են անհրաժեշտ պարագաներով: Ընդհանուր առմամբ, Չամիչը գիշերակացի համար կարող է հյուրընկալել 11 անձ։
Օրվա ընթացքում հանգստացեք հյուրասենյակում կամ հարմարավետ պատշգամբում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Լոռվա բնաշխարհ:
Սնունդ և խոհանոց
Չամիչ հյուրատանը հյուրերին առաջարկում են համեղ և պարզ սնունդ։ Գրեթե ողջ սննդամթերքը գնվում է Դեբետից ու հարակից գյուղերից, կանաչիներն ու սունկը հավաքվում անտառներից, իսկ խոհանոցում աշխատում են դեբետցի խոհարարները։ Չամիչում հյուրերն ամռանը ճաշում են մեծ պատշգամբում կամ այգում, ձմռանը՝ լայն պատուհաններով հյուրասենյակում, ուր բուխարին է ջերմացնում։
Չամիչի ճաշացանկում կան Լոռվան բնորոշ ազգային ուտեստներ, համեղ կերակրատեսակներ, թարմ բանջարեղեն, գյուղի անարատ կաթնամթերք։ Լոռվա ավանդական ճաշացանկից կարող եք համտեսել զիմմել, կոնչոլ, բիշի, եղուճիլ, որոնք գուցե դեռ չեք փորձել, իսկ թե ցանկանաք Ձեր անմիջական մասնակցությունն ունենալ, մեր խոհարարի հետ հնարավոր է թխել հացի կամ գաթայի տարբեր տեսակներ, պատրաստել հայկական տոլմա և մի շարք այլ ազգային ուտելիքներ:
Հատուկ տուրեր և արշավներ
Լոռվա մարզում բազմաթիվ գեղատեսիլ ու յուրօրինակ վայրեր կան։ Մարդիկ այցելում են Դսեղ, Հաղպատ, Սանահին, իսկ այդ այցելությունների համար Չամիչում գիշերելն ավելի քան հարմար է։ Դսեղը Չամիչից ընդամենը 8 կմ է հեռու, Հաղպատը՝ մոտ 25 կմ, իսկ Սանահինը՝ 20կմ։ Այս ճամփորդությունները կազմակերպվում են նաև Չամիչ հյուրատան կողմից անվտանգ ու հարմարավետ մեքենաներով։
Չամիչում հյուրընկալվելիս՝ կարող եք բացահայտել նաև հենց Դեբետ գյուղը․ Դեբետի սարերում ծվարած գեղատեսիլ ջրվեժները, գնալ թռչունների դիտման՝ սարերում, մասնակցել անմոռանալի սնկահավաքի, ուրցի հավաքի ու մասրահավաքի, ձուկ բռնել փոքրիկ վտակներում։
Տատիկի հին փուռը
Չամիչ հյուրատանը պահպանվել է Լոռվա մարզում ավանդաբար օգտագործվող հացի փուռը։ Փռում թխվում է անմահական հաց, գաթա և այլ ախորժաբեր թխուկներ։ Ըստ Ձեր պատվերի՝ առնվազն 7 անձի համար Չամիչում կազմակերպվում են հացաթխման արարողություններ փռում, որին կարող են մասնակցել հյուրերը՝ խմորի հունցից մինչև թխված հացի դուրս բերումը։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: