info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Օձուն BB

գյուղ Օձուն, 22 փող., տուն 4

Գերազանց ըստ 1 կարծիքի
5.0/5
100% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«B&B ODZUN» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Օձուն գյուղում։ Ունի բոլոր ժամանակակից հարմարությունները և հնարավորությունները հյուրերին սպասարկելու համար։ Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ, հայկական ավանդական հյուրասիրությունն էլ անպակաս է։ Բնության գրկում տեղակայված այս գողտրիկ անկյունը հարմար է ընտանեկան հանգստի համար։

Գյուղում գտնվող հինավուրց եկեղեցին, արվեստի այլ կարևորագույն հուշարձանները, մարդկային ջերմ վերաբերմունքը անտարբեր չեն թողնում գյուղ այցելած ոչ մի արտասահմանցի հյուրի։ Հյուրատան գտնվելու վայրը հարմար է գյուղում զբոսանք կազմակերպելու, եկեղեցի այցելելու, հարմարավետ հանգիստ վայելելու համար։

Հյուրատունը իրենից ներկայացնում է 3 հարկանի կառույց՝ շրջապատված գեղեցիկ այգով։ Սենյակներից 3-ը ունեն պատշգամբ, որոնցից բացվում է հրաշալի տեսարան դեպի գյուղը շրջապատող լեռներն ու սարերը։ Պատշգամբից երևում է նաև մի հուշարձան, որը գտնվում է սարի գագաթին և կառուցված է 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված օձունցիների հիշատակը հավերժացնելու համար։

Այցելելով հյուրատուն դուք կզգաք ձեզ ինչպես ձեր տանը, քանի որ անձնակազմի ցուցաբերած ջերմ և անհատական վերաբերմունքը ձեզ միայն դրական տպավորություններ կպարգևեն։ Զվարթնոց օդանավակայանից մինչև հյուրատուն հեռավորությունը 180 կիլոմետր է։ Եթե հյուրերը չունեն տրանսպորտային միջոց, ապա նրանք կարող են հասնել մեզ տաքսիով, կամ մենք ինքներս կկազմակերպենք ուղևորափոխադրումը, որը վճարովի է։ Հեռանալուց հետո դուք անմիջապես կցանկանաք նորից այցելել Օձուն, գիշերել մեզ մոտ, վայելել հայկական խոհանոցի համեղ ճաշատեսակները, անցկացնել իդեալական հանգիստ։

Հյուրատան ծառայությունները


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Հասանելի սենյակներ

{{Math.round(100 - ((i*room.discount)*100)/(i*room.price))}}%

{{room.title}}

  • close
  • close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
{{type.price_html}}
{{total_rooms}}
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
{{total_price_html}}
{{paid_adults_bed}}
{{paid_children_bed}}
Ընդհանուր արժեքը: {{total_price_html}}
Վճարել հիմա {{pay_now_price_html}}
Ձեր ընտրած ամսաթվերով սենյակներն արդեն զբաղված են: Խնդրում ենք ընտրել այլ ամսաթվեր կամ փոփոխել որոնման չափորոշիչները:

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Հեռուստացույց
Ինտերնետ – Wifi
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Այգի
Օդորակիչ
Լվացքի մեքենա
Առանձին սանհանգույց
Բացօթյա տաղավար
Սանհանգույցային պարագաներ
Սառնարան
Արդուկ

Տեսակը

Երկտեղանոց
Երեքտեղանոց
Ընտանեկան

Ինչն է արգելված

Ծխել սենյակում
Կենդանիների մուտքը սենյակներ

Գիշերակացի ձեվ

Հյուրատուն

Ծառայությունները

Սպիտակեղենի փոխում
Գրադարան

Կանոններ

Մուտք
14:00
Ելք
12:00

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Երեխաների վերաբերյալ

Երխաների համար չկան որևէ հավելավճարներ կամ տույժեր:  Մինչև 10 տարեկան երեխաների գիշերակացը անվճար է, 2 և ավել երեխաների դեպքում գործում են զեղչեր:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Ուղղություն

գյուղ Օձուն, 22 փող., տուն 4

Մեկնաբանություններ

5.0/5
Գերազանց
Ըստ 1 մեկնաբանություն
Գերազանց
1
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մերի Բաղրամյան

Մերի Բաղրամյան

12/11/2020 14:20

Հիանալի հյուրատուն

Հիացած եմ հյուրատան հարմարավետությամբ, տեղայնությամբ և սպասարկմամբ: Շատ հյուրընկալ և բարհամբույր մարդիկ են հյուրատան տերերը: Ուտելիքները շատ համեղ և թարմ - տնական: Լիարժեք հանգիստ եմ վայելել այստեղ: Օձուն այցելելուց առաջ խորհուրդ կտամ նախապես ամրագրեք այս հյուրատունը:
Ցուցադրված է 1 - 1, 1 -ից
You must log in to write review

Odzun B&B Վավերացված է

Գործընկեր Jan 2021-ից

Նամակագրություն

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Հեռուստացույց
Ինտերնետ – Wifi
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Այգի
Օդորակիչ
Լվացքի մեքենա
Առանձին սանհանգույց
Բացօթյա տաղավար
Սանհանգույցային պարագաներ
Սառնարան
Արդուկ

Տեսակը

Երկտեղանոց
Երեքտեղանոց
Ընտանեկան

Ինչն է արգելված

Ծխել սենյակում
Կենդանիների մուտքը սենյակներ

Գիշերակացի ձեվ

Հյուրատուն

Ծառայությունները

Սպիտակեղենի փոխում
Գրադարան
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}