ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Եթե դուք հոգնել եք գրասենյակային թոհուբոհից, մեծ քաղաքի անդադար աճող ռիթմից, ապա Դիլիջանում հանգիստն հենց այն է, ինչ պետք է Ձեզ: «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրը հրավիրում է Ձեր հանգիստն ու ժամանցն անցկացնելու աննկարագրելի գեղատեսիլ բնության գրկում: Համալիրը հատկապես գրավիչ կթվա օտարերկրացի հյուրերի համար, ովքեր կարող են տեղավորվել հարմարավետ համարներում, որտեղ էլ ստեղծված են բոլոր պայմանները հաճելի ժամանց և լիարժեք հանգիստ անցկացնելու համար: Բնության գրկում հանգիստը հնարավորություն է ինչ-որ ժամանակով կտրվել առօրյա հոգսերից և իսկապես հանգստանալ: Հանգիստը Դիլիջանում` ամբողջական հանգիստ է, որի համար պետք չէ հասնել աշխարհի ծայրը:
Գետափ հյուրանոցային համալիրը իր հյուրերին առաջարկում է սպասարկման բարձր որակ, ինչն ապահովվում է սպասարկող անձնակազմի բարձր մասնագիտացմամբ: Մատչելի գները, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունները այստեղ են բերում հյուրեր ինչպես ամբողջ Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Ծառայությունների ամբողջությունը, որն ապահովում է մեր հյուրերի ցանկացած պահանջների լիովին բավարարումը, «Գետափ» հյուրանոցը դարձնում է Դիլիջանում էկոնոմ դասի ամենահայտնի և մատչելի հյուրանոցային համալիրներից մեկը: Մենք կարող ենք առաջարկել ցանկացած ճաշակին և գրպանին համապատասխանող հարմարավետ քոթեջներ: Ապահովվում է գիշերակացի և հանգստի կազմակերպում: Հյուրանոցային համալիրը ունի հինգ երկու հարկանոց կոտեջներ՝ տասնմեկ հյուրանոցային համարներով: Բոլոր համարները ապահովված են տաք և սառը ջրով և համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Որոշ համարներում առկա է բուխարի:
Գետափ ռեստորանա-հյուրանոցային համալիրը հայտնի է իր բարձր հյուրընկալությամբ: Հիասքանչ բնության մի մասն հանդիսացող այս գողտրիկ վայրում ձեզ առաջարկվում են ինչպես ռեստորանային, այնպես էլ հյուրանոցային բարձրակարգ ծառայություններ: Այստեղ պատրաստվում են ինչպես ազգային կերակրատեսակներ, որոնցով հայտնի է հայկական խոհանոցը, այնպես էլ այլ ազգերին բնորոշ կերակրատեսակներ: Մթերքները, որոնցից պատրաստվում են ուտեստները էկոլոգիապես մաքուր են և մատակարարվում են մոտակա գյուղերից: Ըստ հարցման մատուցվում է նաև նախաճաշ, ճաշ և ընթրիք:
Համալիրի եզակիությունը կայանում է Էկոլոգիապես մաքուր վայրում գտնվելու, ծառայությունների բարձր որակի և գների մատչելիության համատեղման մեջ: Առաջարկում ենք ձկնորսություն, ձիավարություն, թիավարություն:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներՄինչև 4 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա: Լրացուցիչ մահճակալի վրա 5 տարեկանից բարձր անձանց կեցության արժեքը 5000դրամ է:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է 7 աշխատանքային օր առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: