ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
ԳրինՎուդ Դիլիջան հյուրանոցը գտնվում է Հաղարծին վանական համալիրից ընդամենը 7կմ հեռավորության վրա և 20կմ հեռավորության վրա Սևանա լճից: Առաջարկում ենք հարմարավետ կահավորանքով սենյակներ՝ հարթ էկրանով հեռուստացույցով և բազմոցով կահավորված հանգստի սրահով:
Հյուրանոցի յուրաքանչյուր սենյակ ներկայանում է անհատական ձևավորմամբ ու ոճով: Բոլոր սենյակներում առկա է հեռուստացույց, մինիբար, առանձին սանհանգույց՝ հիգիենայի պարագաներով, և վարսահարդարիչ:
Այստեղ հյուրերին մատուցվում են հայկական խոհանոցի ճաշատեսակներ: Հյուրանոցում գործում է բար, տրամադրվում են խորոված պատրաստելու համար բոլոր պարագաները:
Ակտիվ և սպորտային հանգստի սիրահարները կարող են խաղասենյակում խաղալ բիլիարդ կամ թենիս: Առաջարկում ենք նաև տրանսպորտային ծառայություններ՝ տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայանից:
Հարմարավետությունն այստեղ է՝ ԳրինՎուդի բնության մեջ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներԱյս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: