ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«Վանատունը» Հաղարծին վանական համալիրի տարածքում գտնվող հյուրատուն է՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով և …առանց wi-fi–ի): Մենք ստեղծել ենք իսկապես լիարժեք հանգստի միջավայր՝ մի վայր, ուր կարելի է համատեղել անկրկնելի հոգևոր փորձառությունն ու բնության գրկում ակտիվ հանգիստը։
«Աղոթք, աշխատանք, ուսումնառություն»․դարեր շարունակ այս բանաձևն է եղել վանական կյանքի ուղենիշը։ Հենվելով այս սկզբունքի վրա՝ Հաղարծնի Վանատունն առաջարկում է մեկշաբաթյա աննախադեպ ու յուրօրինակ փորձառություն, որը ներառում է վանական կյանքի բոլոր բաղադրիչները։
Ծրագիրն ընդգրկում է ինչպես ամենօրյա աղոթք, ժամերգություններ ու խոկում, այնպես էլ մասնակցություն վանքում կատարվող աշխատանքներին՝ մեղրաքամ ու մեղվապահություն, «Վանքի անուշ» մուրաբայի պատրաստում, այգեգործություն, գորգագործության, կարպետագործության ու գաթայի պատրաստման վարպետաց դասեր, ինչպես նաև մեկօրյա արշավ դեպի շրջակա վանքեր։ Այս ամենն ամբողջացնում են տավուշյան տեղական ուտեստները՝ վանական կենցաղին համապատասխանեցված ճաշացանկով։
Առաջին անգամ Հայաստանում՝ մենք հրավիրում ենք միասին անցնելու այս հոգևոր ճամփորդությունը․ Վանատանն անցկացրած օրերը կդառնան ձեր կյանքի ամենահիշարժան պահերը՝ յուրաքանչյուր հյուրի համար դառնալով դադար առնելու, հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն։
Հյուրատունն առաջարկում է սենյակներ, որոնք ունեն երկու ննջարան, որոնցից մեկում տեղադրված է երտեղ ընդհանուր մահճակալ, մյուսում՝ առանձին մահճակալներ: Լոգարանը երկու ննջասենյակների համար ընդհանուր է:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներՄինչև 1 տարեկան երեխաները կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա կամ կտրամադրենք օրորոց: Մինչև 5տարեկան 1 երեխայի կեցությունն անվճար է, նույն տարիքային խմբի 2 երեխայինը՝ 5000դրամ: 5-10տարեկան երեխաների կեցության արժեքը 5000դրամ է, իսկ 10տարեկանից բարձր երեխաների կեցության արժեքը հաշվարկվում է ինչպես մեծահասակներինը՝ 10000դրամ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի ծառայության արժեքի 30%-ը: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: