ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Գյումրու կենտրոնն առաջարկում է հյուրատնային ծառայությունների մատուցում Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում՝ Շահումյան 69 հասցեում: Կենտրոնը մոտ է տեսարժան վայրերին, թանգարաններին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև ժամանցի վայրերին: Մեր հյուրասեր անձնակազմը, հաճելի մթնոլորտը, յուրօրինակ ձևավորված սենյակները հիանալի պայմաններ են ստեղծում պատշաճ հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Հյուրատան լուսավոր ու հարմարավետ սենյակները գոհացնում են ոչ միայն գործարարներին և զբոսաշրջիկներին, այլև ընտանիքներին, ովքեր նախընտրում են ջերմություն և հարմարավետություն: Բարձրորակ ծառայությունների հետ մեկտեղ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը իր հյուրերին և գործընկերներին առաջարկում է հարմար գներ՝ ստեղծելով բարձր որակի և ցածր գների յուրահատուկ համադրություն:
Դե իսկ ծառայություններից ստացված ողջ հասույթն ուղղվում է Հիմնադրամի զարգացման ծրագրերի իրականացմանը։
Հետաքրքիր ժամանցի և հարմարությունների առկայություն
Արժեքն իր մեջ ներառում է․
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ 12 կմ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներՄինչև 5 տարեկան երեխաների կեցությունն անվճար է, իսկ 5-12 տարեկան երեխաներինը՝ 50% զեղչ։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Չեղարկումն անվճար է։ Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: