ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Konjelazia B&B / Tourism & Design-ն գտնվում է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, Պլպլան ժամի դիմաց` 19-րդ դարում կառուցված նեոկլասիկ շենքում։ Ազգությամբ իտալացի Մաքսը և նրա կինը՝ Մարիամը, վերականգնել են այս տունը միաժամանակ հնագույն և ժամանակակից ոճով: Դուք այստեղ կարող եք զգալ հին Գյումրու կոլորիտը՝ իտալական ոճի նրբերանգներով: Մենք Ձեզ ենք առաջարկում հարմարավետ սենյակները, տնական համեղ սնունդ և բացօթյա տաղավար։
Շինության մասին
Այս շենքը գեներալ Պրեսկուրյակովի պատմական նստավայրն էր Ռուսական և Օսմանյան կայսրության պատերազմի ժամանակ: Փայտե առաստաղը վերականգնվել է` և պահպանելով իր յուրօրինակությունը, տուֆի քարերը մաքրվել են և կարծես նոր շունչ առել: Հիացմունք են պատճառում մի քանի ինքնատիպ նեոդասական որմնանկարները, որոնք ավելի քան 150 տարեկան են: Հիասքանչ են նաև այն մեծ 4 մետրանոց կամարները, որոնք բարձրանում են մինչև առաստաղ: Կահավորումը մինիմալիստական ոճով է կատարված։
-
{{children}} Երեխա ԵրեխաներԱյս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: