ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Լաստիվեր Անապատ հանգստի գոտին գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի վարչական տարածքում, գյուղից 6 կմ դեպի հարավ՝ անտառածածկ ձորի մեջ: Այն տեղակայված է Խաչաղբյուր (Սառնաջուր) գետի ափին, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա: Մեզ մոտ կարելի է հասնել գյուղից 3 կմ վերև գտնվող Ապագա ռեզորթ հյուրանոցի մոտից ևս 3 կմ քայլելով անտառային արահետով, որն ուղեցուցված է, կամ Իջևան քաղաքից անմիջապես հետո, Գետահովիտ գյուղով, 10 կմ ամենագնաց մեքենայով (ջիպինգ), որի համար ցանկալի է նախօրոք պայմանավորվել:
Խաչաղբյուր գետի վրա կան գեղեցիկ ջրվեժներ և բնական ջակուզիներ, այն լի է կարմրախայտ ձկով, շրջակա ժայռերի մեջ կան շատ քարանձավներ, որոնցից երկուսի, ամենամոտիկների անունով է կոչվում տարածքը, Այստեղ կարելի է զբաղվել ձկնորսությամբ, լողալ գետում, պառկել արևի տակ տաք քարերի վրա, օգտվել շոգեբաղնիքից, որից անմիջապես հետո թռնում ես գետի մեջ, մտնում ջակուզի կամ ջրվեժի տակ: Կարելի է ժայռամագլցմամբ զբաղվել, որը նախօրոք սովորեցնում ենք և ուղեկցում, բարձրանոմ Լաստիվեր քարանձավ, որտեղ կա ջրավազան: Կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Անապատ քարանձավ, որտեղ վանք է և թանգարան: Ունենք խոհանոց, որտեղ հյուրերը նույնպես կարող են կերակուր պատրաստել: Նրանք կարող են վերցնել իրենց հետ սնունդ և մեկանգամյա սպասք, մեծ սպասքը և ալ պարագաներ կան:
Առաջարկում ենք կեցություն փայտե տնակներում և վրաններում.
Մեզ մոտ արգելված է տնակների մեջ ծխել, ճաշել, կենդանիներ ներս տանել, շատ վտանգավոր է ալկոհոլի չարաշահումը:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներՄինչև 1 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի/ներքնակի վրա: Մինչև 4 տարեկան 1 երեխայի կեցությունն անվճար է, 2 երեխան՝ 50% զեղչով, 4-7 տարեկան երեխաների կեցությունը՝ 50% զեղչով:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի ծառայության արժեքի 30%-ը: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: