Գործընկեր Feb 2021-ից
Արգելոցը ստեղծվել է Տավուշի պատմության և կենցաղի թանգարանի հիմքի վրա, որը հիմնադրվել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի 1982թ. հուլիսի 15-ի հրամանի համաձայն որպես Հայաստանի ազգագրության պետական թանգարանի Տավուշի մասնաճյուղ: 1995թ. մայիսի 1-ից համաձայն ՀՀ մշակույթի նախարարության ապրիլի 17-ի N 55 հրամանի մասնաճյուղը առանձնացվել է ՀԱՊԹ-ից և դարձել ինքնուրույն թանգարան՝ Տավուշի պատմության և կենցաղի թանգարան անվամբ: