ք. Բերդ, Սարալանջի փ. 15
Հետաքրքրված են: 0
10:00
2Ժ․
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի անցյալին ու ներկային վերաբերվող պատմական, հնագիտական ու ազգագրական նյութեր: Այստեղ ներկայացված են Տավուշի հոգևոր ու նյութական մշակույթը, երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները և այլն: Դրանց շարքում են նկարագրություններ ու հիշատակություններ, ձեռագիր մատյաններ ու ավետարաններ: Թանգարանի ցուցասրահներն ու ցուցափեղկերը արտացոլում են մեր կենցաղը, ընտանեկան ու հոգևոր մշակույթի տարբեր բնագավառներ, որոնք յուրահատուկ են եղել մեր տարածքին, ավանդույթներին ու ծեսերին:
Արգելոցը ներկայումս մոտ 200 կմ պետական սահման ունեցող մեր հեռավոր լեռնաշխարհի բնակիչների ու հյուրերի սիրելի վայրն է, մշակութային բազմաթիվ ու տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հանգրվանը: Այցելուների թիվը համալրվել է շրջանում տեղակայված զինվորական մասի ծառայողներով, հեռու և մոտիկ սփյուռքից եկած զբոսաշրջիկներով:
Վերջին ժամանակներում կազմակերպվել են բազմաթիվ ու ժամանակավոր ցուցադրություններ,ավելացել է հավաքածոների քանակը, իսկ 2017 թ-ին թանգարան է տեղափոխվել Դիլիջան քաղաքի շուրջ 800 պատմահնագիտական նյութերի հավաքածուն: Թանգարանում առանձին տեղ են գրավում երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտին վերաբերվող նյութերը:
Թանգարանի մուտքն անվճար է:
ք. Բերդ | (+374) 94 81-62-57 | Երք-Կիր 10։00 - 18։00 |
Թանգարաններ և պատկերասրահներ
Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: