Գործընկեր Feb 2021-ից
Մոտ 10 տարի առաջ մեր ընտանիքում զրույց էր տեղի ունեցել, որտեղ պատկերացրել էինք Մենձ Էր քարանձավը որպես ժամանցի, սրճարանային վայր, որը պիտի լիներ յուրահատուկ Լոռում, գուցե նաև Հայաստանում, միակը` իր տեսակի մեջ: Այս տարիների ընթացքում ավելի հարստացան մեր պատկերացումները, որոնք վերջապես իրագործվեցին ու դարձան այն, ինչով հպարտանում ենք մեր այցելուների մոտ:
Մեր ցանկությունն է եղել, որ քարայրը դառնա միջոցառումների՝ ծննդյան տոներ, հարսանեկան արարողություններ, ուրախ առիթներ նշելու վայր, և հիմա այդպես է: