info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Մենձ էր քարայր թանգարան

ք. Ալավերդի, Սանահին - Սարահարթ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 1

Բացվում է

10:00

Տևողություն

9Ժ․

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Մենձ էր քարայրը, հավանաբար, նախամարդու բնակատեղի է եղել, ավելի ուշ վերածվել թաքստոցի, իսկ ոչ վաղ անցյալում դարձել էր այծերի փարախ: Դեբեդի կիրճում բազմաթիվ հայտնի ու դեռ հայտնաբերմանը սպասող քարայրներ կան՝ բոլորն էլ իրենց ավանդազրույցներով: Նաև հայտնի պատմություն կա. ասում են՝ թունելային անձավը հասնում է մինչև Սանահինի վանք:

Ասել, որ քարայրից բացվող տեսարանը հիասքանչ է, քիչ կլինի: Հեքիաթային դրախտավայր Լոռին է բացվում այցելուի առաջ: Բնություն՝ իր շրջակա լեռներով, վեհ Լալվար սարով, դաշտավայրերով ու ծառաստաններով: Ներքևում Ալավերդի քաղաքն է՝ իր գողտրիկ անկյուններով, Դեբեդ գետի գեղեցիկ ժապավենով: Քարայրը հենց լեռան մեջ է՝ իրար հաջորդող մի քանի անձավներով: Վերջինն ավարտվում է մեծ բացվածքով դեպի խոր ձորը, դեպի լեռան ստորոտը: Քարայրին աշխարհագրորեն շատ մոտ են գտնվում Հաղպատի և Սանահինի վանքերը, Ախթալայի վանքը, հռչակավոր Քարե կամուրջը: Մի քանի րոպեի ճանապարհ է պետք անցնել՝ հասնելու Միկոյան եղբայրների տուն-թանգարան Սանահին գյուղում: Ոչ շատ հեռու գտնվում է մեկ այլ գեղատեսիլ վայր՝ Զարնի-Պարնի համալիրը: Եթե պլանավորել եք էքսկուրսիա դեպի Մենձ Էր քարայր, ապա մենք կարող ենք հարստացնել այն նշված վայրերով:

Մենձ էր քարայրն առաջարկում է ծառայություններ տարբեր հետաքրքրությունների ու նախասիրությունների տեր մարդկանց համար: Կարելի է պարզապես զբոսնել հնաբույր և անակնկալներով լի քարայրում, հիանալ բացվող բնության անձեռակերտ կտավով, համտեսել համեղ ուտելիքներ և պարզապես վայելել հանգիստը՝ լռության ու գեղեցկության ներդաշնակությամբ:

Մենձ Էր քարայրը բազմաֆունկցիոնալ ժամանցային հանգստի կենտրոն է, որն իր մենջ ներառում է հետևյալ ծառայությունները՝

Թանգարանում կարող եք ձեռք բերել նաև հետաքրքիր հուշանվերներ՝ սկսած ընդամենը 1000 դրամից:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿ-ԿԻՐ 10:00-22:00

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Թանգարաններ և պատկերասրահներ

Թանգարաններ և պատկերասրահներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Թանգարան

Քարանձավում գործում է թանգարան, որտեղ ներկայացված են ազգային արհեստներ, ծեսեր, կենցաղի առարկաներ և այլն:

Վարպետաց դպրոց

Այստեղ ուսուցանվում են մոռացված արհեստներ, նաև՝ մանրանկարչություն, որ միջնադարում զարգացած է եղել Սանահինում:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Խնդրում ենք այցելությունից առաջ ստուգել հասանելիությունը:

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Ձեր գնումը վավեր է գնման օրվանից մինչև 1 տարի:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 1.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
1.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}