Գործընկեր Jan 2021-ից
Լոռու լեռների ալպերում տեղակայված <<Մեղրատուն>>-ը սիրով սպասում է ձեզ իր հյուրընկալ , օգտակար ու հետաքրքիր դռների ներքո: Մեղվաբակը գտնվում է Սպիտակի շրջանի Սարալանջ գյուղում, որը գտնվում է 3կմ. հեռավորության վրա Վանաձոր-Գյումրի մայրուղուց:
Շրջակայքում են գտնվում մեծ հռչակ ունեցող Ղալթաղչու Սբ. Հովհաննես ուխտատեղին, Թռչկանի ջրվեժ բնական հուշարձանը , որն ամենաբարձրն է ՀՀ-ում, 7-րդ դարի Չիչխանավանքը և նախնադարյան քարայր բնակավայրերը: Մոտակայքով է հոսում նաև Չիչկան գետը, որտեղ կարելի է զբաղվել ձկնորսությամբ: Հանդիպում են Կարմրախետ, Հայաստանի Կապույտ, Մուրծի և այլ ձկնատեսակներ :
Քանի որ մեղվաբուծությունը Հայաստանում հիշատակվում է դեռ նախնադարյան ժամանակաշրջաններում , մենք կարևոր ենք համարում այդ ավանդույթների պահպանումը և փոխանցումը մեր հաջորդ սերունդներին, ուստի մենք կազմակերպում ենք մեղվաբուծության վարպետաց դասեր՝ այդ կարևոր առաքելության մի մասը կազմելու նպատակով: