info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Մեղրատուն

գ. Սարալանջ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Իմ նախընտրելի ծառայությունների ցանկը

Հետաքրքրված են: 0

Բացվում է

10:00

Տևողություն

2Ժ․

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Մեղրատուն ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին, բայց մեղվաբուծությունը փոխանցվել է ժառանգաբար: Մեղրատունը զբաղվում է մեղրի և բազում տեսակ մեղվամթերքների արտադրությամբ: Մեղվաընտանիքները գտնվում են 1830 մ բարձրության վրա, բերքահավաքը տեղի է ունենում 2000-2100մ բարձրության վրա:

Քանի որ մեղվաբուծությունը Հայաստանում հիշատակվում է դեռ նախնադարյան ժամանակաշրջաններում, մենք կարևոր ենք համարում այդ ավանդույթների պահպանումը և փոխանցումը մեր հաջորդ սերունդներին, ուստի մենք կազմակերպում ենք մեղվաբուծության վարպետաց դասեր՝ այդ կարևոր առաքելության մի մասը կազմելու նպատակով:

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • Ծանոթություն մեղվի աշխատանքի ու մեղրի արտադրության ամբողջ ընթացքին
  • Մեղվամթերքների ամբողջ տեսականու համտես
  • Շրջայց ալպերում, օգտակար խոտաբույսերի հավաք

Շրջակայքում են գտնվում մեծ հռչակ ունեցող Ղալթաղչու Սբ. Հովհաննես ուխտատեղին, Թռչկանի ջրվեժ բնական հուշարձանը, որն ամենաբարձրն է ՀՀ-ում, 7-րդ դարի Չիչխանավանքը և նախնադարյան քարայր բնակավայրերը: Մոտակայքով է հոսում նաև Չիչկան գետը, որտեղ կարելի է զբաղվել ձկնորսությամբ: Հանդիպում են Կարմրախետ, Հայաստանի Կապույտ, Մուրծի և այլ ձկնատեսակներ:

Մեր սարերում ու դաշտերում կհանդիպեք ուրձ, դաղձ, հազարաթերթ, երիցուկ, եղեսպակ (շալֆեյ), խնկածաղիկ (օրեգանո), Նար Դոս (լավանդա), մասուր, նանա ու հարյուրավոր այլ խոտաբույսեր ու ծաղիկներ:

Հավելյալ արշավների, խաղերի դեպքում արժեքին կավելացվեն տվյալ ծառայության արժեքը: Սարերը հարուստ են նաև սնկի տեսակներով՝ սպիտակ սունկ, մայրասունկ(շամպինյոն), ապյատա: Սնկի սեզոնային շրջանում կազմակերպելու ենք սնկի հավաքներ: Եվ իհարկե ունենք բազմաթիվ առաջարկներ ակտիվ հանգիստ նախընտրողների համար: Վրանային արշավներ, քվեսթներ, գիշերը բաց երկնքի տակ, խաղեր, մրցույթներ և այլ հետաքրքիր ու ակտիվ միջոցառումներ:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում

ՀԱՄՏԵՍ
Մեղրի համտես

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Երկ.- Կիրակի
10:00-18:00

ՈՒՂԵԿՑՈՐԴ
Հայերեն


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ժամանցի տեսակները

Վարպետաց դասեր

Վարպետաց դասեր

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ինչ կարելի է տեսնել վարպետաց դասի ընթացքում

Մեղվի աշխատանքը ու մեղրի արտադրության ամբողջ ընթացքը, ինչպես նաև համտես:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Մեղրատուն Վավերացված է

Գործընկեր Jan 2021-ից

Նամակագրություն
սկսած 1.200դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
1.200դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}