info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Historical house հյուրատուն

Հակոբջանյան 21/5

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Ննջասենյակի քանակ

1

Սանհանգույցի քանակ

1

Ուղղություն

Դիլիջան, ՀՀ

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Հյուրատունը գտնվում է Դիլիջանի կենտրոնում՝ քաղաքապետարանից ոտքով 5 րոպե հեռավորության վրա: Անմիջապես Դիլիջանի գլխավոր ճանապարհի կողմից երևում են երկար աստրճաններ, որոնք այգու միջով տանում են դեպի տուն: Այն 5 մասի բաժանված մեծ տուն է՝ հյուրատունը մեջտեղի մասում է: Այս տունը այն սակավաթիվ տներից է, որ պահպանվել է մինչև մեր օրերը և ունի դարավոր պատմություն: Պարզ չէ կոնկրետ տարիքը, ըստ պատմական դրվագների պարզ է դառնում, որ այն կառուցվել է մոտավոր 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին: Տունը կառուցվել է մի մարդու կողմից, ով հայտնի էր «Բարեղ» անունով: Նա, այժմյան 5 մասի բաժանված տունը կառուցել է մեն-մենակ և հիմնել իր մեծ գերդաստանը: Նա և իր 10 որդիները աչքի էին ընկնում իրենց աշխատասիրությամբ և մարդկային հատկանիշներով: 1915թ.-ին՝ Եղեռնի ժամանակ, Բարեղը իր տանը ապաստան է տվել մեծաթիվ որբացած երեխաների, ովքեր երկար տարիներ մնացել են այս տանը: Ըստ բանավոր փաստարկների այս տանն է ապաստան գտել նաև որբացած, մեծն հայ գրող՝ Նաիրի Զարյանը:

Տարիներ հետո, Սովետական միության ժամանակ Բարեղը աչքի է ընկնում իր լավ ապրելակերպով, քանի որ ուներ արդեն հասուն ու աշխատասեր 10 տղաներ, ինչի հիման վրա էլ ասեկոսեներ ենտարածվում իբր թե նա իր կառուցած տան տարածքիղց ոսկի է գտել ու թաքցրել: Եվ սա է պատճառը լինում, որ օրերից մի օր՝ գիշերով, տուն են ներխուժում սովետական ոստիկանները և ուզում են պարզել ոսկի գտնելու տեղեկատվության ճշտությունը: Չնայած որ Բարեղը ոչ մի ոսկի էլ գտած չի լինում, այնուամենայնիվ, չի ժխտում իր ոսկի գտնելու փաստը: Ի զարմանս սովետական ոստիկանների, ովքեր սպասում էին, որ Բարեղը ցույց կտա ոսկին՝ Բարեղը հերթականությամբ՝ մեծից փոքր, մատնացույց է անում իր 10 տղաներին և ասում, որ նրանք են իմ ոսկիները, որ ես գտել եմ…

Դեռ տրվում է միայն հյուրատան առաջին հարկը, քանի որ 2-րդ հարկը դեռ վերանորոգված չէ, բայց ոչ ոք 2-րդ հարկում չի բնակվում: Կա մեկ ննջասենյակ՝ երկտեղանոց մարհճակալով, մեկ ընդարձակ հյուրասենյակ, որտեղ կա եռկողմանի բազմոց, մեկ սովորական բազմոց, որը բացվում է, ինչպես նաև խոհանոց, սանհանգույց և ընդարձակ պատշգամբ: Սնունդ ներառված չէ արժեքի մեջ: Հյուրը կարող է անձամբ պատրաստել կամ պատվիրել որևէ ռեստորանից, որ մատակարարեն: Կենդանիները կարող են մնալ պատշգամբում: Հյուրատանը կարող են աղմկել կամ բարձր երաժշտություն միացնել մինչը ժամը 23:00-ը, քանի որ հարևանությամբ մարդիկ են բնակվում, ում ունեն մանկահասակ երեխաներ: 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Գիշերակացի տեսակը

Տներ

Հարմարությունները

Խոհանոց

Ընդհանուր սանհանգույց

Արդուկ

Սառնարան

Ինչն է արգելված

Կենդանիների մուտքը սենյակներ

Ծխել սենյակում

Ծառայությունները

Մանկական մահճակալի անվճար տրամադրում

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ուշադրություն

Նշված արժեքը նախատեսված է 2 անձի համար, յուրաքանչյուր հաջորդ անձի համար կգանձվի 5000դրամ:

Երեխաների վերաբերյալ

Մինչև 7 տարեկան երեխաները անվճար են, բայց մինչև 7 տարեկան 2 երեխայի դեպքում գանձվում է մեկ անձի գումար:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 25.000դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

7 Առավելագույն հյուրերի քանակ

Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա
սկսած
25.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}