info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Խմբային հեծանվարշավ Գյումրիից դեպի Ծակ քար, գ․ Հացիկ

Շահումյան 69, «Արևամանուկ» շենք

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

7 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

12 անձ

Ուղղություն

Գյումրի, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«Բայքլայֆ» սոցիալական ձեռնարկատիրությունը Գյումրիում և նրա շրջակայքում շուրջ երկու տարի իրականացնում է հեծանվային գործունեություն՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով: «Բայքլայֆ» թիմը կազմակերպում և ուղևորվում է հեթանոսական մշակույթի գոհարներից մեկը (ծակ քար) տեսնելու, հանգստյան օրը ակտիվ, առողջ անցկացնելու և իհարկե հիշվող ժամանց ունենալու համար։

«Ծակ քար» կոչվող ուխտատեղին գտնվում է Հացիկ գյուղում։ Ուխտատեղին ծանոթ է շատերին և ամեն օր հյուրընկալում է բազմաթիվ ուխտավորների։ Այս վայրի պատմությունը շատ խորհրդավոր և զորավոր է։ Ասում են՝ մարդիկ անցնում են քարի անցքից երեք անգամ և այդպիսով ազատվում իրենց ցավերից, զգում իրենց ավելի թեթևացած։

Հիմնական բնութագիր․

Հեռավորություն՝ 24կմ   Բարդություն՝ միջին Արշավի սկիզբ՝ 11։30

 Ցանկալի է, որ արշավի մասնակիցներն իրենց հետ ունենան․

Սնունդ   Հարմարավետ հագուստ, կոշիկներ Ջրաման

«Բայքլայֆը» առաջարկում է նաև.


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք. ԳՅՈՒՄՐԻ 

ԶԵՂՉ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Էքսկուրսավարի ծառայություն

Ուղեկցողի ծառայություն

Հեծանիվ, ձեռնոց, սաղավարտ (եթե ընտրված է)

Սնունդ և ջուր

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Արշավներ
Հեծանվային արշավ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Կանոն 1. Այս ու այն կողմ մի՛ արա։

Խմբային երթևեկության ժամանակ փորձառու վարորդները գիտեն, որ ղեկը պետք է ուղիղ և համաչափ պահեն առանց կտրուկ շարժումների, և դրանով նրանք տարբերվում են անփորձից։ Ղեկը տարերայնորեն պահելը խոչընդոտում է խմբի երթը։ Փորձեք ձեզ պատկերացնել ձեր հետևից ընթացող հեծանվորդի տեղում. նրանք կարող են չհասցնել արձագանքել ձեր հերթական զիգզագին և կհարվածեն ձեզ հետևից։ Սովորաբար, առաջից ընթացող հեծանվորդին հարվածելուց հետո վայր է ընկնում կամ հետևից հարվածողը կամ երկուսն էլ։ Խմբում մեկի վայր ընկնելը կարող է պատճառ դառնալ բոլորի ընկնելուն, երբ հեծանվորդները բախվում են հանկարծակի վայր ընկած հեծանվորդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ պատահարի մեղավորը՝ հեծանվորդների առջևից անկարգ ընթացող հեծանվորդը, ստանում է ամենաքիչ վնասը, ավելին՝ նա ունի լավ հնարավորություն ընդհանրապես չընկնելու։ Իհարկե, հասկանալի է, որ բաց դիտահորերի և փոսերի առկայությանը ստիպում է մանևրել, բայց դրա մասին փոքր-ինչ ուշ։

Կանոն 2​․​ Կտրուկ մի՛ արգելակիր։

Հեծանվորդը, որն ընթանում է հետևից, չի կարող խուսափել բախումից, եթե դիմացից ընթացողը կտրուկ ագելակի։ Նա ուղղակի չի հասցնի արձագանքել արգելակմանը։ Եթե ձեր առաջ հանկարծ փոս, բաց դիտահոր կամ հետիոտն (пешеход) է հանդիպում, ապա պետք է արագ կողմնորոշվել՝ շրջանցել կամ որ ամենաճիշտն է ուշադիր լինել հանկարծակիի չգալու համար, ծայրագույն դեպքում նոր կտրուկ արգելակել։ Եթե կա հնարավորություն չարգելակելու, ապա պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Ամենալավ տարբերակը շրջանցելն է, բայց կարող եք նաև նախընտրել բախումը հետիոտնի հետ, ոչ թե այն պատճառով, որ մենք հետիոտնին չենք սիրում, այլ ուղղակի հետևանքները ավելի քիչ կլինի հետիոտնի հետ բախվելուց, քան խմբի առջևում կտրուկ ագելակելու հետևանքով բոլոր հեծանվորդների բախումից։

Կանոն 3․​ ​ Ձեզ հարմար տեղ գտեք խմբում:

Այս կանոնին հետևելը կարող է երաշխիք դառնալ բոլոր մասնակիցների առողջության և ընկերական մթլոլորտի ապահովման համար։ Եթե դուք վստահ չեք ձեր հեծանվավարելու հմտությանը, եթե դուք սիրում եք վարելիս ղեկը այս ու այն կողմ անել և արագ արգելակելու սիրահար եք, ապա հանգիստ ընթացեք խմբի վերջից։ Սակայն, մի կորցրեք կապը խմբի առջևից ընթացողների հետ, օրինակ կարող եք ազդանշանել ընթացքը դադարեցնելուց առաջ։

Կանոն 4​․​ Ցուցամոլությամբ մի՛ զբաղվեք:

Խմբակային հեծանվավազքը ենթադրում է նաև արագության սահմանափակում։ Ենթադրենք խումբը ընթանում է 20 կմ/ժ արագությամբ, ապա դուք էլ պետք է ընթանաք նույն արագությամբ, եթե նույնիսկ դուք կարող եք ավելին։ Չէ՞ որ Ձեր ընտրությունն է եղել խմբային հեծանվավազքին մասնակցելը, հակառակ դեպքում կարող էիք մենակ արշավել։ Երբ խմբում մեկը առանձնանում և արագություն է հավաքում, մյուսները նույնպես արագացնում են ընթացքը։ Արդյունքում խումբը ինքստինքյան ցրվում է՝ թույլ հեծանվորդները հետ են մնում ընդհանուր խմբից։ Արագությունը կարող եք ցուցադրել մրցումների ժամանակ, իսկ խմբակային հեծանվավազքի ժամանակ այլ ատկանշներ պետք է ցուցադրել։

Կանոն 5․​ Զգուշացրեք «անականկալների» մասին։

Երբ ընթանում ես հեծանվորդի հետևից, ապա, որպես կանոն, ճանապարհը այդքան էլ լավ չի երևում, իսկ դա նշանակում է, որ փոսերը կամ այլ խոչընդոտները դուք կարող եք նկատել միայն մի քանի մետրից, երբ արդեն մոտ կլինեք կամ հենց անիվի տակ հայտնվելու պահին։ Այդ պատճառով հեծանվորդի վարքականոններին հետևելով՝ պետք է առջևից ընթացողը ձեռքի շարժումով կամ ձայնային ազդանշանով զգուշացնի խմբի մյուս անդամներին, իսկ խմբի յուրաքանչյուր անդամ էլ իր հերթին փոխանցի հաջորդներին իր ստացած ազդանշանները՝ դիմացինի գործողությունների կամ ճանապարհին հանդիպած «անականկալների» մասին։ Արգելակելուց առաջ ձեռքը պետք է բաձրացնել վեր, շրջապտույտ կատարելու ժամանակ՝ ձեռքով ցույց տալ շրջապտույտի ուղղությունը, փոսերի և այլ արգելքների դեպքում՝ համապատասխան ձեռքը ներքև, բայց փոսերի դեպքում նաև ընդունված է բղավելով զգուշացնելու տարբերակը։

Կանոն 6​․​ Պահե՛ք անհրաժեշտ տարածությունը։

Երբ ընթանում եք ՊԱՀԵ՛Ք ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, հատկապես եթե խմբ արշավական կարողություններին ծանոթ չեք։ Պահեք այդ տարածությունը և մեծացրեք այն, քանի որ վստահ չեք կարող լինել, թե արդյո՞ք նրանք գիտեն այս կարևոր կանոնների մասին։ Նրանք կարող են կտրուկ արգելակել չզգուշացնելով դրա մասին, իսկ մենք գիտենք, որ հետևից ընթացող հեծանվորդը վթարից ավելի շատ է տուժում, քան նա, ով հետևից հարված է ստացել։ Տարածություն պետք է պահել ոչ միայն դիմացից ընթացող հեծանվորդից, այլ՝ Ձեր կողքից ընթացողից, որովհետև, եթե նրա ճանապարհին փոս հայտնվի՝ նրան մանևրելու տարածություն անհրաժեշտ կլինի։

Կանոն 7․ Վազանց մի՛ կատարիր։

Խմբային հեծանվարշավի ժամանակ յուրաքանչյուր հեծանվորդ, ինչպես արդեն վերևում նշվեց, երթը սկսելիս պետք է զբաղեցնի իր համար ամենահարմար դիրքը և ամբողջ ընթացքում պահպանի այն։ Վազանց կատարելը գրեթե պետք է բացառել, հասցնել նվազագույնի։ Ծայրագույն դեպքում վազանց կարելի է կատարել միայն ձախ կողմից։ Խստիվ արգելվում է աջ կողմից վազանցը։

Կանոն 8․​ ​ Աջ կողմից մի​՛ նայիր։

Աջ կողմից հետ նայել չի կարելի, քանի որ արագ մոտեցող օբյեկտ տեսնելու դեպքում Դուք ենթագիտակցորեն կարձագանքեք՝ ղեկը ձախ կողմ թեքելով, ինչի արդյունքում դուրս գալով ճանապարհ՝ ռիսկի կենթարկեք և՛ Ձեզ, և՛ այն հեծանվորդին, որը հանգիստ փորձում էր վազանցք կատարել ձեր ձախ կողմով։

Կանոն 9․​ ​ Մնա՛ մարդ։

Հայտնի բան է, երբ շուրջբոլորը սկսում են «տարօրինակ զգացողություն» ունենալ, ապա դա մասամբ տարածվում էամբողջ խմբի վրա։ Եթե խմբից որևէ մեկն սկսում է ընթանալ ոչ կանոնիկ, անտեսելով երթևեկության կանոնները, դա չի նշանակում, որ մյուսները պետք է հետևեն նրա օրինակին։ Յուրաքանչյուրը խմբում պետք է պահպանի հեծանվավարության կանոնները և շարունակի հանգիստ հեծանվավարել՝ հետևելով բ​ ոլոր​ կանոններին։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Շահումյան 69, «Արևամանուկ» շենք

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Bike Life Վավերացված է

Գործընկեր Dec 2020-ից

Նամակագրություն
սկսած 1.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
1.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}