Կենտրոնական հրապարակ
3 Ժամ
Անհատական էքսկուրսիաներ
15 անձ
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Գյումրին Շիրակի մարզի կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածաշրջանը հիշատակվում է ուրարտական սեպագրերում, ամենահին պեղված գտածոները վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին, ամենահին անվանումը Կումայրի է, որը գիտնականները կապում են կիմերների-շոումերների հետ։ Քաղաքն ունեցել է 4 անվանում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի։
Այս էքսկուրսիայի ընթացքում Դուք․
Քաղաքային այս էքսկուրսիայի տևողությունը 2,5 - 3 ժամ է։
Երևանից Գյումրի կարող եք ժամանել գնացքով կամ օգտվել ուղևորափոխադրման շահավետ առաջարկից։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ (ԳՅՈՒՄՐԻ)
ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԵՂՉԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն
Սնունդ և շշալցված ջուր
Վարդանանց հրապարակի 19-ից մինչև 21-րդ դարի կառույցները, զարմանալի բազմաոճ անսամբլ են ներկայացնում եկեղեցիներով, "լոդկա" և "սամալյոտ" շենքերով, «Կտոր՝մը երկինք» ֆիլմից ֆաբրիկանտի տնով։
«Յոթ Վերք» եկեղեցում է գտնվում ըստ ավանդության Ղուկաս ավետարանչի վրձնին պատկանող սրբապատկերը։
«Բարի լույսի» շենքը անվանումը ստացել է յուրահատուկ զարդանախշի պատճառով, որը հայելի է հիշեցնում։
Կոստանովենց բաղնիքը յուրորինակ է արևելյան և արևմտյան ճարտարապետության համադրությամբ։ Իսկ բաղնիք գնալը գյումրեցիների համար պոռոտախոսության առիթ էր։
«Վիլլա Կարս»՝ միակ մոդերնիզմի ոճով կառույցն է Գյումրիում, իսկ «Սուրբ Նշան» եկեղեցին քաղաքի ամենահին գործող առաքելական եկեղեցին է։
Գյումրիում է գտնվում Հարավային Կովկասի առաջին առևտրային ուսումնարանը, որը հետագայում դառձել է Հայաստանի առաջին աշխարհիկ համալսարան։
Այստեղ է գտնվում նաև մի շենք, որն տրվել է որպես օժիտ, իսկ հետագայում տիրոջ կողմից անվարձահատույց տրամադրվել է քաղաքին օգտագործման համար։
Քաղաքի նախկինում բանկի և գանձապետարանի շենքի բալկոնը օգտագործվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։
Գյումրեցիները շատ են սիրել թատրոն և տրամաբանական է, որ մեծ դերասանուհի Օլգա Չեխովան ծնվել է այս քաղաքում հետագայում դառնալով Ադոլֆ Հիտլերի ամենասիրելի դերասանուհին։
Գյումրեցիները մեծ նշանակություն են տվել կրթությանը։ Օրիորդաց գիմնազիայի շենքը կառուցվել է Ռուսասատանի կայսր Նիկոլայ 2-ի և համայնքի արված հանգանակությունների հաշվին։
Գյումրիի պոռոտախոսության խորհրդանիշն է «Ամենափրկիչ» եկեղեցին։ Մինչ նրա կառուցումը քաղաքի ամենաբարձր եկեղեցին հունականն էր։ Հայ վարպետները նախաձեռնում են այս եկեղեցու կառուցումը, որը դառնում է այդ ժամանակի Հայաստանի ամենաբարձր եկեղեցին։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: