info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Մշակութային արշավ՝ Արդվիի եկեղեցի - Սուրբ Նշան - Օձունի եկեղեցի

գ. Օձուն

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

15 անձ

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Օձուն-Արդվի երթուղին անցնում է դաշտերով և այգիներով, Դուք կհանդիպեք գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց, կտեսնեք Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցին, «Օձի պորտ» բնական հուշարձանը, այնուհետև քայլելով կհասնեք Սուրբ Նշան, որը գտնվում է ձորի եզրին, այնտեղից էլ կարող եք դիտարկման վայրից տեսնել Հոռոմայրի վանական համալիրը: Այնուհետև, այստեղից ոտքով գնալու ենք Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո վերադարձ հյուրատուն։

Արդվի Սրբ Հովհաննես եկեղեցի կառուցվել է 13-րդ դարում, հյուսիսային եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է, 17-րդ դարում կառուցվել է եկեղեցու զանգակատունը, իսկ արևելքում միջնադարյան գերեզմանոց է՝ գեղաքանդակ խաչքարերով, վանքը համալրված է եղել տնտեսական շենքերով և խցերով, որոնց ավերակները դեռ պահպանվում են։ Սրբ Հովհաննեսը ներանորոգվել է 19-րդ դարում, 1902 թվականին և 2018 թվականին։

Սրբ Նշան եկեղեցի կառուցուել են Զաքարե և Իվանե եղբայրները 7-րդ դարում, ավարտին է հասցվել 14-րդ դարում, միանավ թաղածածկ եկեղեցիներ են, որոնց արանքում գավիթն է՝ կառուցված բազալտից։ Վանքի շուրջը տարածվում են միջնադարյան գերեզմանները, ձորի եզրից կարելի է տեսնել Հոռոմայրի վանքը։

Օձունի եկեղեցի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում, կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։ Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։

Պատմամշակութային հուշարձանները գտնվում են բնության գրկում՝ անտառի փեշին, մասնավորապես Արդվիի Սրբ Հովհաննես եկեղեցին, որի հարևանությամբ գտնվում է բնական հուշարձան՝ Օձի պորտը, որը ժայռի մեջ քանդակված օձի տեսք ունի, Սուրբ Նշան եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որով պայմանավորված երբեմն կոչել են Ձորեզրի եկեղեցի, այստեղի դիտակետից երևում է նաև ձորամեջի Սրբ Հոռոմայր եկեղեցին և Լոռու ձորը։

Ըստ անհրաժեշտության կարող ենք կազմակերպել նաև պիկնիկ բնության գրկում և պատմել տեղաբնիկներին բնորոշ ավանդազրույցներ։

Ունենք նաև պիկնիկի ծառայություն, որի մեջ մտնում է`

  • տավարի խաշած միս՝ 150 գրամ
  • բրդուճ պանիրով
  • մրգեր, բանջարեղեն
  • գաթա
  • ջուր կամ հյութ

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ՕՁՈՒՆԻՑ

50% ԶԵՂՉ 2 ԵՐԵԽԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Էքսկուրսավարի ծառայություն

Շշալցված ջուր

Պիկնիկի ծառայություն (եթե ընտրված է)

Սուրճի / թեյի հյուրասիրություն

Ուղևորափոխադրումներ

Ապահովագրություն

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Շրջայցեր
Արշավներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Երեխաների վերաբերյալ

Մինչև 12 տարեկան 1 երեխան անվճար, 2-րդ երեխայի համար գործում է 50 % զեղչ։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 2-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

գ. Օձուն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Odzun B&B Վավերացված է

Գործընկեր Jan 2021-ից

Նամակագրություն
սկսած 5.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
5.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}