info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

ԽՄԲԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ՝ Բոլոր հնությունները մեկ օրում

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

9 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Ուղղություն

Երևան, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Խոր Վիրապ վանական համալիր, Նորավանք վանական համալիր, Արենի – 1 «Թռչնի» քարանձավ, գինու գործարան` շրջայց և գինիների համտես

Թեև Հայաստանում կան տարբեր տեսարժան վայրեր, թերևս առավել հայտնին Աստվածաշնչի Արարատ լեռն է: Եվ այդ պատճառով, այս շրջագայության ընթացքում դուք կայցելեք հնարավոր ամենամոտ վայրը, որտեղից բացվում է մի հիասքանչ տեսարան դեպի լեռը:

Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Խոր Վիրապ վանքից բացվում է մի հեքիաթային տեսարան դեպի Հայաստանը խորհրդանշող փառահեղ Արարատը: «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ» և կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված մի ամբողջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը: Հետևաբար, զարմանալի չէ, որ աշխարհի ողջ հայերի համար այս վայրը համարվում է սուրբ։ Բացի այդ, ինչպես նշեցինք, սա Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառը։

Շրջագայության հաջորդ կանգառը Արենի – 1 «Թռչնի» քարանձավն է: 2008 թ.-ին հնագետներն այստեղ հայտնաբերել են մի շարք հնագույն արտեֆակտներ, այդ թվում՝ կաշվե կոշիկ և աշխարհի ամենահին գինու գործարանը։ Այս վայրը, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին՝ Արենի գյուղի մոտակայքում, ամենայն հավանականությամբ պատկանում է վաղ բրոնզե դարաշրջանին (շուրջ 5000-6000 տարի առաջ): Այստեղ նաև հայտնաբերվել են ծիսական և գյուղատնտեսության մասին վկայող տարբեր գտածոներ:

Բացի Խոր Վիրապից, մեկ այլ վայր, որը նույնպես անհրաժեշտ է այցելել, Նորավանքն է: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության ադամանդներից է և գտնվում է Գնիշիկ գեղատեսիլ կիրճի վերջում` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Այստեղ դուք կտեսնեք Հայր Աստծո պատկերաքանդակը, որը նույնքան զարմանահրաշ է, որքան և Հիսուս Քրիստոսի պատկերը՝ վերին հարկի մուտքի ճակատաքարին: Օրբելյան ազնվականների կողմից կառուցված այս եկեղեցին հայտնի է որպես այս ազնվական ընտանիքի գերեզմանատուն, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ 5-րդ դարից սկսած բացարձակապես արգելված էր թաղել մարդկանց եկեղեցիներում:

Շրջագայության վերջին կանգառը ձեզ հնարավորություն կընձեռի համտեսելու և ձեռքբերելու Հայաստանի հայտնի Արենի գինին՝ պատրաստված աշխարհի ամենահին խաղողատեսակներից, որը կարելի է գնել ինչպես գործարանից, այնպես էլ Արենի գյուղից:

 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Հաստատման նամակի անմիջապես ստացում

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի մոտ, Կասկադ համալիր

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչեր երեխաների համար


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ներառումներ

Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)

Wi-Fi տրանսպորտում

Մուտքի տոմսեր

Շշալցված ջուր

Քաղցրավենիք

Գինու համտես

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Որտեղի՞ց է սկսում էքսկուրսիան:

Տուրը մեկնարկում է Ա․ Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ:

 

Տուրը մեկնարկում է ժամը 9։30։

 

 

Ի նկատի ունեցեք

Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:

Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:

Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): 

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 12.900դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 09:00 - 18:00
Երեքշաբթի Հասանելի չէ
Չորեքշաբթի Հասանելի չէ
Հինգշաբթի 09:00 - 18:00
Ուրբաթ Հասանելի չէ
Շաբաթ 09:00 - 18:00
Կիրակի Հասանելի չէ
սկսած
12.900դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}