10 Ժամ
Անհատական էքսկուրսիաներ
19 անձ
Երևան, ՀՀ
Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին:
Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ:
Տուրի ընթացքում կայցելենք նաև Պարզ լիճ, որտեղ հնարավորություն կունենանք վայելելու տավուշյան չքնաղ բնապատկերի ողջ գեղեցկությունը։ Այնտեղ կարող եք նաև օգտվել մի շարք ժամանցային ծառայություններից՝ Zip Line, նավարկություն, սրճարաններ։
Հաջորդ կանգառը կլինի եղնիկների ֆերմայում, որտեղ կխաղանք եղնիկների հետ և կկերակրենք նրանց հետ։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 13:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Շշալցված ջուր
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով
Հարկեր
Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
Ճաշ (եթե ընտրված է)
Ալկոհոլային խմիչքներ
Աուդիոգիդ