2 Օր
Փաթեթներ
19 անձ
Երևան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Նորավանք վանական հալամիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Ջերմուկ գտնվում է փոքր լեռնաշղթայի վրա և ունի ծովի մակարդակից 2,080 մ բարձրություն՝ շրջապատված լեռներով և անտառներով: էքսկուրսիայի երկրորդ օրը Դուք կայցելեք Շաքիի ջրվեժ։ Շաքին համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը: Այն գտնվում է Սյունիքի մարզում, որը հայտնի է իր պատմական և բնական հուշարձաններով:Տաթևի վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի կենտրոնում, որը գտնվում է Երևանից 315 կմ հեռավորության վրա, իսկ Գորիս քաղաքից 30 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ ափին, համանուն՝ Տաթև գյուղի մոտ: Տուրի վերջին կանգառը Սևանա լիճն է։ Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա:
Ծանոթացե'ք և մասնակցե'ք մեր կողմից առաջարկվող մյուս էքսկուրսիաներին:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ԱՄԵՆ ՕՐ՝ 09։00 - 22։00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿ ԵՎ ԱՎԱՐՏ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Wi-Fi ինտերնետ
Շրջայց գինեգործարանում
Գինու համտես
Շշալցված ջուր
Ճաշ (եթե ընտրված է)
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
Դիմավորում հյուրանոցում
Տրանսֆեր օդանավակայանից (եթե ընտրված է)
Ալկոհոլային խմիչքներ
Կանգառ 1: 10:00
Խոր Վիրապի վանական համալիր
Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է և ուխտագնացության վայր: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ:
Կանգառ 2: 12:00
Արենի գինգործարան
Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի ամենահին գինեգործարանը, որտեղ Դուք կարող եք փորձել աշխարհի լավագույն գինիերից մեկը՝ պատրաստված խաղողի լավագույն տեսակներից:
Կանգառ 3: 13:00
Նորավանք վանական համալիր
Նորավանքի վանական համալիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Նորավանք համալիրը, միջնադարյան ճարտարապետների հոյակապ ստեղծագործություն է և գեղեցիկ բնապատկերի ֆոնին այն անկրկնելի տպավորություն է թողնում:
Կանգառ 4: 15:00
Ջերմուկ (քաղաք և ջրվեժ)
Ջերմուկ գտնվում է փոքր լեռնաշղթայի վրա և ունի ծովի մակարդակից 2,080 մ բարձրություն՝ շրջապատված լեռներով և անտառներով: Արփա գետի կիրճով լեռնաշղթան բաժանված է երկու մասի: Ջերմուկը հայտնի է իր բուժիչ ջրով: Ջերմուկի ջրերը հարյուրավոր տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդությունների բուժման հուսալի միջոց էին: Քաղաքը եզակի է նաև իր ջրվեժով: Ջրվեժի բարձրությունը 72 մ է: Ջրվեժը երբեմն կոչվում է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկն ունի երկար պատմություն, սակայն ներկայիս քաղաքը հիմնադրվել է միայն 1940 թվականին, առաջին առողջարանի ստեղծումից հետո: Ներկայումս Ջերմուկը հայտնի է իր ժամանակակից եւ հարմարավետ առողջարաններով:
Կանգառ 1: 11:00
Շաքիի ջրվեժ
Շաքին համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը: Այն գտնվում է Սյունիքի մարզում, որը հայտնի է իր պատմական և բնական հուշարձաններով: Ջրվեժը ձևավորվում է Շաքի գետի վրա, Որոտանի հոսանքի մեջ՝ հոսելով 18 մետր բարձրությամբ խոր կիրճում: Չնայած փոքր բարձրությանը, ջրվեժի ջրի բարձր ձայնը լսվում է բավականին հեռվից: Շաքիի ջրվեժի հետ կապված նույնիսկ լեգենդ է հյուսվել: Պատմությունը պատմում է գեղեցիկ աղջնակ Շաքեի մասին, որ իրեն ժայռից ցած է նետել՝ հրաժարվելով նվաճողների կամքին ենթարկվելուց: Նրա հագուստի՝ քամուց բացված փեշերը վերածվել են ջրվեժի: Շաքեի պատվին, ջրվեժը կոչվեց Շաքի: Շաքիի ջրվեժի տարածքը բնակեցված է եղել հին քաղաքակրթությունների կողմից, որոնք թողել են ժայռոտ հողերի հետքեր: Ամռանը ճանապարհը դեպի ջրվեժ դառնում է հասանելի, սակայն Դուք ստիպված կլինեք հասնել ջրվեժին նեղլիկ ճանապարհով:
Կանգառ 2: 13:00
Տաթևի վանք
Տաթևի վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի կենտրոնում, որը գտնվում է Երևանից 315 կմ հեռավորության վրա, իսկ Գորիս քաղաքից 30 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ ափին, համանուն՝ Տաթև գյուղի մոտ: Վանքը կառուցվել է 9-13-րդ դարերում: Այն կառուցվել է Թադևոսի Առաքյալի աշակերտ Սուրբ Եվստաթեոսի պատվին, որը, ինչպես իր ուսուցիչը, քարոզեց քրիստոնեությունը և նահատակվեց նոր հավատի համար: Դեպի Տաթևի վանք կարելի է հասնել «Տաթևեր» ճոպանուղով, որը կառուցվել է Ավստրիա-շվեյցարական Dopplemayer / Garaventa ընկերության ֆինասնավորմամբ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: 9 ամսվա ընթացքում կառուցված ճոպանուղին աշխարհում ամենաերկարն է (5752 մ) և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Կանգառ 3: 16:00
Սևանա լիճ
Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա:
Կանգառ 4: 17:00
Սևանավանք
Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Սևանավանքի տարածքում Դուք կարող եք տեսնել նաև հին խաչքարներ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: