գ. Դսեղ
6 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
16 անձ
Լոռու մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Էքսկուրսիան սկսվում է Դսեղ գյուղի կենտրոնական մասից։ Առաջին վայրն ուր կայցելենք դա Մամիկոնյանների դամբարանադաշտն է, որտեղ կծանոթանանք պատմական ավելի մեծ արժեք ունեցող երկու կոթողների՝ Ամենափրկիչ խաչքարի և քառակող կոթողի հետ։ Կքայլենք դեպի «Քարի գլուխ», որտեղից հրաշք տեսարան է բացվում դեպի Դեբեդի կիրճ։ Արահետով կիջնենք դեպի Քառասնից մանկաց վանք, որտեղ կլինի մեր առաջին՝ փոքրիկ կանգառը, կծանոթանանք 13-րդ դարին վերագրվող վանքին և նրա պատմությանը։ Այնուհետև, քայլքը կշարունակենք դեպի ներքև՝ մինչև Թումանյան կայարան բնակավայրը, որտեղ կներկայացվի երկաթուղային կայարանի կարճ պատմական ակնարկը։ Մ6 միջպետական մայրուղով կքայլենք դեպի Ձորագետ և Փամբակ գետերի խառնարանը, որտեղից սկիզբ է առնում Դեբեդ գետը։ Ցանկության դեպքում տարածքի սննդի կետերից մեկում կարող ենք կարճ սննդային ընդմիջում անել և շարունակել ճանապարհը։ Այնուհետև, Ձորագետի ափով կշարունակենք ճանապարհը, արդեն քայլելով նեղ արահետով։
Այս արշավի մանրամասները՝
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ԴՍԵՂ ԳՅՈՒՂԻ ԿԵՆՏՐՈՆԻՑ
ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն
Ուղևորափոխադրումներ (կարող ենք կազմակերպել նախնական հարցման միջոցով)
Ընթրիք ցանկության դեպքում՝ հավելավճարով
Հարմավետության համար անհրաժեշտ է կրել արշավներին հարմար հագուստ ամուր կոշիկներ, հնարավոր է մացառների կամ դժվարանցանելի վայրերով քայլենք: Ջուր մասնակիցները կարող են վերցնել ըստ իրենց ցանկության:
Մինչև 6 տարեկան երեխաների համար արշավը փոքր-ինչ դժվար կլինի, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս միայն 6 տարեկանից բարձր երեխաների մասնակցությունը: 6-12 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 4-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: