info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Հնագույն ճանապարհ՝ Քոբերից մինչև Օձուն Ռոլանդ Թմոյանի հետ

ք. Թումանյան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

6 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

55 անձ

Ուղղություն

Լոռու մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Լոռին Հայաստանի պատմական հարուստ շրջաններից է։ Այստեղ հատկապես շատ լավ են պահպանվել Բագրատունիների, Լոռվա Բագրատունիների՝ Կյուրիկյանների, Զաքարյանների, Մամիկոնյանների շինարարակական ամբողջ ժառանգությունը։ Ամեն մի գյուղ կամ քաղաք մեր առջև հառնում է հնամենի եկեղեցիներով ու Լոռվա ձորի հզոր պաշտպանական գիծը ներկայացնող բերդ-ամրություններով։ Այդպիսիք են Լոռվա բերդը, Ախթալայի բերդը, Կայան բերդը, Զարնի-Պարնի բերդ-քարայրային համալիրը և մի շարք այդիպիսի բերդեր։ Սակայն բոլոր այս հնագույն վանքներն ու բերդերը կապված են միմյանց հետ միջնադարյան քայլուղիներով, որոնք հայտնի էին միայն վանականներին։

Այդպիսի մի ուղի է եղել դեռևս հնուց, որը կապել է Քոբայրն ու Հոռոմայրը, որտեղից կարելի էր հասնել հռչակավոր Օձունի բազիլիկը։ Ճանապարհն այդ անցնում է սաղարթախիտ ծառուղիներով ու մերկ ժայռերի կրծքով՝ կապելով իրար Քոբայրի վանք-ամրոցը և Հոռոմայրի վանք գրադարան-քարայր ճգնարանը։ Վերին Հոռոմայրից, որ կախվում է ժայռաբեկորի գլխից հենց ձորի պռնկին, կարող ենք տեսնել Դեբեդի հսկայական կիրճն ու հիանալ այստեղ ծվարած կովկասյան արծիվների թռիչքով։

Սկզբում կծանոթանանք XIII դարի հռչակավոր վանքերից՝ Քոբայրի հետ, որը ժայռերի գլխին ծվարած մի բերդ-վանք է։ Այստեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք յուրահատուկ են հայ եկեղեցական-որմնանկարային արվեստի մեջ։ Այնուհետև ճանապարհ կբռնենք միջնադարյան բնակավայրերով ու եկեղեցիներով պսակված ուղիով, որի ամբողջ ընթացքում կուսումնասիրենք հայակական խաչքարագործության պատմությունը, կտեսնենք թևավոր խաչեր, որոնք բացառիկների թվում են դասվում, կծանոթանանք մի քանի լքված բնակավայրերի հետ, և, եթե եղանակը թույլ տա, կիջնենք գինու հնագույն հնձանի մոտ, որն այստեղ հայտնաբերվեց մոտ 3 տարի առաջ՝ ճանապարհային աշխատանքների ժամանակ։

Ամբողջ ուղին կընթանա պատմա-հնագիտական վերլուծություններով ու հիանալի տեսարանների ֆոտոշարքով։ Մենք կներքաշենք մեր հիշողության մեջ Լոռվա ձորի այս չքնաղ պատառիկը ու կպսակենք մեր հիշողությունը ևս մեկ դրախտային մասնիկով։ Շատ կարևոր է, որ ամեն մի եկող պատրաստ լինի նման գեղեցկության ու պատմության նման հրաշքի։

Այս արշավի մանրամասները՝

  • Կանգառներ կլինեն ըստ անհրաժեշտության՝ հանգստանալու կամ լուսանկարվելու համար:
  • Արշավն ունի միջին աստիճանի բարդություն:

Բարձրացումը՝ Դեպի վեր, հիմնական ճանապահը զուգահեռ ընթացքով ժայռատակ հատվածին, կտրուկ վերելք սպասվում է միայն ճանապարհի վերջնամասում՝ Ներքին Հոռոմայրից Վերին Հոռոմայր տանող 150 մետրանոց ճանապարհին։

  • Երկարությունը՝ 9,8 կմ
  • Բարձրությունը ելակետում՝ 885 մ
  • Բարձրությունը վերջնակետում՝ 1100 մ
  • Վերելքի ժամանակը՝ 3-4 ժամ
  • Հետադարձը՝ մեքենայով Օձունից
  • Ընդհանուր տևողությունը՝ 5-6 ժամ

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔ

ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Էքսկուրսավարի ծառայություն

Հետադարձ՝ մեքենայով Օձունից դեպի Քոբայր

Ուղևորափոխադրումներ (կարող ենք կազմակերպել նախնական հարցման միջոցով)

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Բնություն և արկածային
Շրջայցեր
Արշավներ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Անհրաժեշտ պարագաներ

Արշավային հագուստ՝ ըստ եղանակի, լեռնային ամուր կոշիկներ, լեռնային քայլքի համար նախատեսված փայտիկներ, ջուր, անձրևանոց, հովանոց՝ ըստ եղանակի, ֆոտոապարատ՝ անմոռանալի ֆոտոների համար։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 6-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք. Թումանյան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 15.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
15.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}