info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

«Երևան Սիթի Տուր»

ք. Երևան, Ֆրանսիայի հրապարակ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

2 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

50 անձ

Ուղղություն

Երևան, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագիրը՝ «Երևան՝ զգա ջերմությունը» կարգախոսով, որը ժամանակին իր բնույթով միակն էր տարածաշրջանում:

Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևանի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին: Երևանի զբոսաշրջային երթուղային ծրագրի մեկնարկը տրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ 17.09.2011թ.: Երևանի հիմնադրման 2800-ամյակի շրջանակներում 2018 թվականին «Երևան Սիթի Տուր»-ը հանդես է եկել «Եկե՛ք տոնենք միասին» կարգախոսով: 2019թ.-ին այն հանդես է գալիս «Բացահայտիր Երևանը» կարգախոսով: «Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ: 

Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է ամեն օր ժամը՝ 11:00, 15:00, 18:00

  • Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ
  • Երթուղին ապահովված է ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգով  (հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն)
  • Ավտոբուսները մատչելի են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց (հաշմանդամներ) համար
  • Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi
  • Երթուղուց օգտվողներին անվճար տրամադրվում են ականջակալներ և բուկլետներ

Տոմսի արժեքը՝

  • 0-6 տարեկան 1 երեխան՝ անվճար, 2 երեխան՝ 1500 դրամ
  • 7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ
  • ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ)
  • զբոսաշրջիկներ՝ 5000 դրամ
  • սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ):

ԵՐԹՈՒՂԻ՝

  • Մարշալ Բաղրամյան պողոտա՝ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Նախագահի նստավայր
  • Կիևյան փողոց՝ Հրազդանի մեծ կամուրջ և Հրազդանի կիրճ, «Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր» 
  • Ծիծեռնակաբերդի խճուղի` «Երևան պարկ» զվարճանքների այգի
  • Բրազիլիայի հրապարակ՝ «Հրազդան» մարզադաշտ
  • Աթենքի փողոց՝ Արարատ կոնյակի գործարան
  • Հաղթանակի կամուրջ՝ Սբ. Սարգիս եկեղեցի
  • Արգիշտիի փողոց՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
  • Երևանի քաղաքապետարան և Երևանի պատմության թանգարան
  • Ռուսաստանի հրապարակ՝ Մոսկվայի տուն
  • Ալ. Մյասնիկյանի հրապարակ
  • Իտալիայի փողոց՝ Երևանի 2800-ամյակի այգի
  • Ստ. Շահումյանի հրապարակ
  • Հանրապետության հրապարակ, Հայաստանի պատմության թանգարան
  • Տիգրան Մեծի պողոտա՝ «Ռոսիա» կինոթատրոն
  • ԿԱՆԳԱՌ 1 - Սասունցի Դավթի հրապարակ՝ Երևան երկաթուղային կայարան (10 րոպե )
  • Խանջյան փողոց՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օղակաձև զբոսայգի 
  • Աբովյանի պուրակ, «Հաղթանակ» զբոսայգի
  • ԿԱՆԳԱՌ 2 - Կանգառ տեսահրապարակի մոտ` Կասկադի վերևի հատվածում (10 րոպե )

Ետադարձը՝ Սարալանջ, Աբովյան, Կորյուն փողոցներով դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Նախապես զանգահարեք և պայմանավորվեք այցելության օրվա և ժամի համար:

Այս տարիների ընթացքում տուրիզմի բաժինը իրականացրել է սոցիալական նշանակություն ունեցող մի շարք միջոցառումներ և ծրագրեր, համագործակցել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կառույցների, դպրոցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող միությունների հետ՝ «Յուրօրինակ անակնկալ՝ առաջին դասարանցիների համար», «Մշակութային շրջայց», «Զբոսանք զինծառայողների համար», «Իմ ջերմ ու բարի քաղաք», «Մեր երգերը և մենք», «Բացահայտենք Երևանը», «Ֆինանսական շրջագայություն», «Երևան սիթի տուր»-ը՝ մայրաքաղաքի տարեցներին», « «Երևան Սիթի Տուր»-ը` բոլորի համար» և այլն:

Կարևորելով նմանատիպ ծրագրերի սոցիալական բաղադրիչը` Երևանի քաղաքապետարանը ձգտում է իր նպաստը բերել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների հանրությանն ինտեգրվելուն:

Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուրը, անկախ սոցիալական պայմաններից, պետք է հնարավորինս ընդգրկված լինի իր համայնքում, ճանաչի և սիրի իր քաղաքը, ինչը, անկասկած, կնպաստի ներդաշնակ և ներառական հասարակության կայացման գործին։

2017 թվականին «Արմենիա Տուրիստական» մրցանակաբաշխության ժամանակ «Երևան Սիթի Տուր»-ն արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին։

 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Հաստատման նամակի անմիջապես ստացում

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում

ՁԱՅՆԱ-ԷՔՍԿՈՒՐՍԻՈՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ԵՎ ԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԸ
Ֆրանսիայի հրապարակ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար
2 երեխան՝ 1500 դրամ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ներառումներ

Ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգ

Wi-Fi առկայություն

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Շրջայցեր

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Որտեղի՞ց է սկսում էքսկուրսիան

Տուրը մեկնարկում է Ֆրանսիայի հրապարակից, խնդրում ենք ներկայանալ 20 րոպե շուտ:

Ի նկատի ունեցեք

Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից, խցանումներից և այլ չնախատեսված հանգամանքներից:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): 

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք. Երևան, Ֆրանսիայի հրապարակ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 1.500դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 11:00 - 20:00
Երեքշաբթի 11:00 - 13:00
Չորեքշաբթի 11:00 - 13:00
Հինգշաբթի 11:00 - 13:00
Ուրբաթ 11:00 - 13:00
Շաբաթ 18:00 - 20:00
Կիրակի 11:00 - 19:00
սկսած
1.500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}