ք. Ծաղկաձոր
2 Ժամ
Տրանսֆեր
20 անձ
Երևան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Առաջարկում ենք ուղևորափոխադրումներ Երևան - Ծաղկաձոր - Երևան երկկողմ ուղղությամբ կամ Երևան - Ծաղկաձոր, Ծաղկաձոր - Երևան միակողմ ուղղությամբ՝ հարմարավետ ու բարձրակարգ մեքենաներով:
! ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Երևան - Ծաղկաձոր - Երևան երկկողմ ուղղությամբ Երևան - Ծաղկաձոր կամ Ծաղկաձոր - Երևան միակողմ ուղղությամբ տրանսֆերի արժեքը նույնն է:
Ծաղկաձոր - Երևան - Ծաղկաձոր երկկողմ ուղղությամբ տրանսֆերի արժեքը նշված գնից բարձր է, այդ պատճառով այս տարբերակի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ նշված հեռախոսահամարով՝ 043 73-07-73:
Առաջարկում ենք նաև ուղիղ տրանսֆեր՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Սևան:
Մեր բարեկիրթ վարորդները Ձեզ կդիմավորեն Ձեր նախընտրած վայրում և կտեղափոխեն նշված ուղղությամբ: Երևան - Ծաղկաձոր - Երևան տրանսֆերի ծառայություններն իրականացնում ենք լավագույն և բարձրակարգ մեքենաներով: Մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ ու փորձառու վարորդներ, և ամենակարևորը՝ մենք ունենք մեքենաների, վարորդների և ուղևորների ապահովագրություն:
Երևան - Ծաղկաձոր - Երևան երթուղու ժամանակ կունենաք կանգառ Կեչառիսի վանական համալիրի մոտ և որևէ այլ վայրում, որտեղ կցանկանաք ճաշել: Ցանկացած այլ կանգառների համար մեր վարորդները միշտ պատրաստ են կազմակերպել կանգառներ Ձեր նախընտրած վայրերում:
Մեքենաներն ապահովված են WI-FI ինտերնետով և տրամադրվում է շշալցված ջուր յուրաքանչյուր հյուրի համար: Կախված մեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ առաջարկում ենք մեծ բեռնախցիկներով մեքենաներ, տարբեր քանակի ուղեբեռի տեղափոխման հնարավորությամբ: Բոլոր մեքենաները մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր երթից առաջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Առցանց գնման ժամանակ տվյալները լրացնելու ընթացքում «Հատուկ պահանջներ կամ տեղեկատվություն» դաշտում խնդրում ենք նշել մեկնարկի ստույգ ժամն ու այն հասցեն, որտեղից ցանկանում եք սկսել ուղևորությունը, ինչպես նաև կարող եք գրել այլ մանրամասներ ու նախասիրություններ, որոնք կօգնեն մեզ ավելի հարմարավետ դարձնել Ձեր տրանսֆերը:
Վայելե՛ք հարմարավետ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը հենց Ձեր նախընտրած հասցեից:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ակնթարթորեն հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Ծառայության տոմսը հեռախոսում
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԻ ԵՐԱՇԽԻՔ
Երաշխավորված ցածր գին, որը չեք գտնի այլ հարթակներում
ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Բոլոր հարկերը և այլ ծախսերը ներառված են գնի մեջ
ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Միակողմ երթուղին՝ 60 կմ
Երկկողմ երթուղին՝ 120 կմ
ԱՊԱՀՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Մեքենան, վարորդը և ուղևորները
ապահովագրված են
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Wi-fi ինտերնետ
և շշալցված ջուր բոլոր մեքենաներում
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԱՐՈՐԴՆԵՐ
Բարեկիրթ և չծխող վարորդներ՝ օտար լեզվի իմացությամբ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Հեռախոսի լիցքավորման հնարավորություն
Ուղեբեռի տեղավորում մեքենայում
Օդորակիչ
Միշտ տեղում՝ ճիշտ ժամանակին
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: Մեքենաները մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր երթից առաջ: