info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԽՄԲԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ

ք. Երևան

Գերազանց ըստ 5 կարծիքի
5.0/5
100% հյուրերի գոհունակություն

Տևողություն

1 ժամ

էքսկուրսիայի տեսակ

Տրանսֆեր

Խմբի քանակ

19 անձ

Ուղղություն

Երևան, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Առաջարկում ենք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան քաղաքի ցանկացած վայր կամ հակառակ ուղղությամբ տեղափոխվել հարմարավետ ու բարձրակարգ մեքենաներով՝ ապահովված օդափոխության համակարգով:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես Ձեզ կդիմավորեն մեր բարեկիրթ վարորդները՝ հատուկ անվանական ցուցանակներով: Եթե նույնիսկ Դուք ուշանաք, հոգ չէ, մեր վարորդները օդանավակայանում կսպասեն Ձեզ 60 րոպե, իսկ քաղաքի այլ վայրերում ևս 30 րոպե՝ լիովին անվճար: Դուք, անվտանգ և ապահով, կհասնեք քաղաքի ցանկացած վայր, ինչպես նաև կարող եք մեկնելիս պատվիրել անհատական տեղափոխում դեպի օդանավակայան:

Մենք տրանսֆերի ծառայություններն իրականացնում ենք լավագույն և բարձրակարգ մեքենաներով: Մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ ու փորձառու վարորդներ, և ամենակարևորը՝ մենք ունենք մեքենաների, վարորդների և ուղևորների ապահովագրություն:

Ըստ համապատասխան հարցման կարող եք նաև պատվիրել օդանավակայանից տեղափոխում դեպի Հայաստանի այլ տարածքներ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ:

Մեքենաներում ապահովվում է WI-FI և տրամադրվում շշալցված ջուր յուրաքանչյուր հյուրի համար: Կախված մեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ առաջարկում ենք մեծ բեռնախցիկներով մեքենաներ, տարբեր քանակի ուղեբեռի տեղափոխման հնարավորությամբ: Բոլոր մեքենաները մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր երթից առաջ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Առցանց գնման ժամանակ տվյալները լրացնելու ընթացքում «Հատուկ պահանջներ կամ տեղեկատվություն» դաշտում խնդրում ենք նշել ժամանման ստույգ ժամը, թռիչքի համարը, այն անունը, որը կցանկանաք գրված լինի դիմավորողի ցուցանակի վրա, ուղեբեռի մասին տեղեկություններ, վարորդի վերաբերյալ պահանջներ և այլ մանրամասներ ու նախասիրություններ, որոնք կօգնեն մեզ ավելի հարմարավետ դարձնել Ձեր տրանսֆերը:

Վայելե՛ք հարմարավետ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը անմիջապես Զվարթնոց օդանավակայան ժամանումից հետո կամ մեկնելուց առաջ՝ ամենացածր և երաշխավորված գներով:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ակնթարթորեն հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Ծառայության տոմսը հեռախոսում

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԻ ԵՐԱՇԽԻՔ
Երաշխավորված ցածր գին, որը չեք գտնի այլ հարթակներում

ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Բոլոր հարկերը և այլ ծախսերը ներառված են գնի մեջ

ԱՆՎՃԱՐ ՍՊԱՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ
60 րոպե օդանավակայանում, ևս 30 րոպե քաղաքի այլ վայրում

ԱՊԱՀՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Մեքենան, վարորդը և ուղևորները
ապահովագրված են

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Wi-fi ինտերնետ
և շշալցված ջուր բոլոր մեքենաներում

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԱՐՈՐԴՆԵՐ
Բարեկիրթ և չծխող վարորդներ՝ օտար լեզվի իմացությամբ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ներառումներ

Հեռախոսի լիցքավորման հնարավորություն

Ուղեբեռի տեղավորում մեքենայում

Օդորակիչ

Միշտ տեղում՝ ճիշտ ժամանակին

Ուղևորափոխադրումներ

Անհատական և խմբային ուղևորափոխադրումներ օդանավակայան կամ հակառակ ուղղությամբ
Դիմավորում օդանավակայանում՝ անվանական ցուցանակով

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): 

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: Մեքենաները մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր երթից առաջ:

Քարտեզ

ք. Երևան

Մեկնաբանություններ

5.0/5
Գերազանց
Ըստ 5 Կարծիք
Գերազանց
5
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Արամ Մարգարյան

Արամ Մարգարյան

08/09/2021 16:33

Օդանավակայանից տուն հասնելու շատ մատչելի տարբերակ

Այս ծառայությունը խորհուրդ են տվել ընկերներս և ես շատ շնորհակալ եմ ու ինքս եմ ուզում խորհուրդ տալ բոլորին: Նախապես ամրագրել եմ ծառայությունն առցանց և պատվիրել եմ օդանավակայանից Երևան տեղափոխում: Ինձ դիմավորեց շատ բարեհամբույր մի վարորդ և օգնեց տեղավորել ուղեբեռս: Մեքենայում առկա էր ինտերնետ և ջուր, ինչպես նշված էր: Ծառայության որակը գնահատում եմ բարձր, իսկ գինը՝ շատ մատչելի նման որակի սպասարկման համար: Ուրախ եմ, որ Հայաստանում ևս կարող ենք օգտվել նման բարձրորակ ծառայություններից:
Maria Smirnova

Maria Smirnova

06/09/2021 10:23

Комфортный трансфер в Ереване

Хочу поделиться опытом!! Надо было организовать мой трансфер в последний момент и я нашла этот сайт. Услуга была идеально организована, четко в указанном часу приехала классная машина с очень приятным и вежливым водителем. Он помог мне с багажом и подождал у гостиницы пока я сдавала комнату (бесплатно подождал :)))). Если Вам тоже понадобится трансфер из своей гостиницы в аэропорт Звартноц, то очень рекомендую воспользоваться услугами трансфера, которые предлагают на этом сайте. Цены и качество приятно удивили меня. !!
Ցուցադրված է 4 - 5, 5 -ից
You must log in to write review
սկսած 6.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
6.000դ
5 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}