Տավուշի մարզը միաժամանակ սահմանակից է երկու պետության` Վրաստանին և Ադրբեջանին: Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածքԸնդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Մարզի աննկարգրելի բնությունն և նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան։ Այս շրջանը հայտնի է նաև իր առողջարաններով և հիանալի վայր է արկածային հանգստի սիրահարների համար: Տավուշի ամենահայտնի և գեղեցիկ վայրերից մեկը Պարզ լիճն է՝ հիանալի գողտրիկ լիճ անտառի սրտում, որն արտացոլում է երկինքն ու բազմերանգ ծառերը: