Սայաթ-Նովա փ. 6
Հետաքրքրված են: 1
09:30
2Ժ․
Դիլիջան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«Թռչող Ջայլամ» ռեստորանը գտնվում է Սայաթ Նովա 6 հասցեով՝ Դիլիջանում՝ Աղստև գետի ափին: Դիլիջանը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է՝ հարուստ պատմամշակութային կոթողներով, հազարամյա և բազմապիսի ծառերով ու բազմազան վայրի բուսատեսակներով: Ալցելելով Դիլիջան՝ Դուք ոչ միայն կվայելեք Ձեր հանգիստը, այլև հնարավորություն կստանաք բացահայտելու հայկական խոհանոցի գաղտնիքները մեր՝ «Թռչող Ջայլամի» օգնությամբ:
Մեր ռեստորանը տեղակայված է չքնաղ Դիլիջանի սրտում և գործում է 2014 թվականից: Ունի շատ հին և հետաքրքրիր պատմություն: Եկատերինա թագուհու ժամանակ եղել է պահեստ, հետագայում ձևափոխվել է ախոռի, ուր հոգնած ձիավորները գիշերակացի համար բերել են իրենց նժույգներին հանգստանալու և առավոտյան ճանապարհը շարունակելու համար: Իսկ հիմա էլ՝ թևեր է առել, վերածվելով «Թռչող Ջայլամի», որտեղ ամեն ինչ համով ու հոտով է:
Հայաստանում ում էլ հարցնենք հաստատ կասեն, որ ամենից համով խոզի միսը Դիլիջանում է: Դիլիջանի սարերում աճեցված խոզի միսը անկկրկնելի համ ու հոտ ունի, հատկապես, եթե այն պատրաստվում է «Թռչող Ջայլամի» հմուտ վարպետի կողմից: Մենք պատրաստում ենք խոզի խորովածը խոզի ամբողջական կողոսկրից՝ առանց այն մանրացնելու: Հենց դրա համար էլ այս հրաշք ուտեստն անվանել ենք «Ոտքից գլուխ»:
Այս վարպետաց դասի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե որ Դիլիջանյան սարերից հավաքված համեմունքներն է ճիշտ օգտագործել միսը բաստուրմա դնելիս, և թե ինչպես և ինչի հետ է ընդունված մատուցել «Ոտքից գլուխը»: Մենք տրամադրում ենք բոլոր խոհարարական պարագաները և բաղադրատոմսում առկա մթերքները: Մասնակիցները պատրաստելու են Դիլիջանյան խոզի խորոված և մեր խոհարարի օգնությամբ սովորելու են ճիշտ համեմել և խորովել միսը:
Հյուրերը կհամտեսեն իրենց իսկ պատրաստած «Ոտքից գլուխը» մեկ բաժակ հայկական գինով հենց մեր բակում, որտեղից բացվում է շքեղ անտառային տեսարան և լսվում՝ Աղստև գետի քչքչոցը:
Առաջարկում ենք նաև մասնակցել ղափամայի պատրաստման վարպետաց դասին:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՄՏԵՍ
ԵՐԿ- ՈՒՐԲ՝
09:30-23:00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ժամանց և ատրակցիոններ
Վարպետաց դասեր
Համտեսներ
Թեյի և սուրճի հյուրասիրություն
Գինու հյուրասիրություն
Ջուր
Կանխիկ
Ախտահանիչ նյութերի տրամադրում
Սանիտարական նորմերի պահպանում
Գինը ներառում է վարպետաց դասը, համտեսը, ինչպես նաև գինու, թեյի, սուրճի հյուրասիրությունը:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 2-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: