Կալինինի փ. 5
Հետաքրքրված են: 0
11:00
1Ժ․
Դիլիջան, ՀՀ
ԱՅՍ ԷՋԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՋ
Թանգարանը գտնվում է Դիլիջան քաղաքի կենտրոնում, Աղստև գետի հարևանությամբ: Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, ում նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է ժողովրդական արվեստի թանգարանի: 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանը իր հավաքածուն նվիրել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանին՝ համալրելով թանգարանի ֆոնդը: Շրջելով Հայաստանի տարբեր վայրերում՝ Շարամբեյանն ստեղծել է պղնձյա կենցաղային իրերի մեծ հավաքածու:
Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր` գորգեր, կարպետներ: Թանգարանը ունի 9 սրահ, պատշգամբ, որը նույնպես ծառայում է ցուցադրության համար։ Թանգարանի ֆոնդը կազմում է 847 ցուցանմուշ, որից ցուցադրության է ներկայացված 547-ը: Թանգարանի ֆոնդը ձևավորվել է նաև նվիրատվություններից ձեռք բերված բազմազան կիրառական արվեստի ցուցանմուշներով:
Թանգարաններ և պատկերասրահներ
Այս էջը հանդիսանում է տեղեկատվական էջ և նախատեսված է միայն ծառայությունների և նրանց գների մասին տեղեկությունների տրամադրման համար: Գնում կատարելու համար խնդրում ենք կապ հաստատել հարթակի, ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատի հետ: