info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Օթևան հյուրատուն

գյուղ Դսեղ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

ՕԹԵՎԱՆ ընտանեկան հյուրատունը գտնվում է Լոռվա Դսեղ գյուղում։ Հյուրատուն ստեղծելու գաղափարն առաջացավ համայնքի տեսարժան վայրերը եկող զբոսաշրջիկների գյուղում գիշերելու և մի քանի օր մնալու պահանջարկից: Նրանք ցանկանում էին ոչ թե մեկ օրում հասցնել շրջել գյուղով, այլ մնալ մի քանի օր, հանգստանալ գյուղական միջավայրում, այցելել տարածաշրջանի պատմամշակութային վայրերը : Հյուրատունն ապահովված է հարմարավետ պայմաններով լիարժեք գյուղական հանգիստ վայելելու և պատմամշակութային վայրեր այցելելու համար:

Հյուրատունն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • գիշերակացի, գյուղական նախաճաշի տրամադրում
  • ճաշի, ընթրիքի կամ պիկնիկի մատուցում հյուրատանը կամ բացօթյա տաղավարում
  • ուղեկցում պատմամշակութային վայրեր գիդով -երկու օր և ավելի մնացողներին ուղեկցումը կլինի անվճար
  • հյուրերի մասնակցություն այգեգործության աշխատանքներին
  • արշավներ վայրի թեյատեսակների ուրձ / դաղձ (մայիսից սկսած), հավաքման և թեյախմություն - երկու օր և ավելի մնացողներին անվճար
  • ձկնորսություն Ծովերում պարագաները տրամադրում ենք
  • ձիավարություն հյուրատանը կից դաշտերի միջոց անցնող ճանապարհով
  • վարպետաց դասեր և համտեսներ՝ պանրի պատրաստում, համայնքին բնորոշ ավանդական ուտեստների պատրաստում /եղ ու շոռ, խավիծ, ագդակ, նազուկ, գյուղական գաթա/

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Հասանելի սենյակներ

{{Math.round(100 - ((i*room.discount)*100)/(i*room.price))}}%

{{room.title}}

  • close
  • close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
{{type.price_html}}
{{total_rooms}}
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
{{total_price_html}}
{{paid_adults_bed}}
{{paid_children_bed}}
Ընդհանուր արժեքը: {{total_price_html}}
Վճարել հիմա {{pay_now_price_html}}
Ձեր ընտրած ամսաթվերով սենյակներն արդեն զբաղված են: Խնդրում ենք ընտրել այլ ամսաթվեր կամ փոփոխել որոնման չափորոշիչները:

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Հեռուստացույց
Ինտերնետ – Wifi
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Այգի
Առանձին սանհանգույց
Մանկական ճոճանակ
Բացօթյա տաղավար
Սառնարան

Ծառայությունները

Կենդանիների մուտք
Օրորոցի անվճար տրամադրում

Տեսակը

Վրաններ
Ընտանեկան

Գիշերակացի ձեվ

B&B

Կանոններ

Մուտք
12:00
Ելք
11:00

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Երեխաների համար

Մինչև 5 տարեկան երեխաների գիշերակացը հյուրատանն անվճար է, 5-10 տարեկանների համար գործում է 50% զեղչ:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ինչ կարելի է տեսնել մոտակայքում

Թանգարաններ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (500m)
Դսեղը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է, և նրա հայրենի տունը 1969թվին դարձել է տուն-թանգարան: Տուն-թանգարանը գաղափար է տալիս Թումանյան գրողի, հասարական գործչի, նրա ստեղծագործությունների, 19-րդ դարի հայ գյուղական կյանքի մասին:
Եկեղեցիներ կամ վանքեր
Սուրբ Գրիգորի եկեղեցի (500m)
Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվում է VII դարի Սուրբ Գրիգորի գործող եկեղեցին։ Դսեղի տարածքի պատմական հուշարձանների գլուխգործոցը Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքն է /13-րդ դար/: Այն կառուցվել է Մամիկոնյան իշխանների կողմից, վանքի արևելյան կողմում պատկերված է Մամիկոնյանների տոհմական զինանշանը` ճանկերում գառ պահած երկգլխանի արծիվ: Վանքի համալիրը մեզ է հասել կիսավեր վիճակում, և այն ուսումնասիրող մասնագետները համալիրը համարում են միջնադարյան հայ ճարտարապետության գեղաքանդակ նմուշներից մեկը` արժանի Մամիկոնյան տոհմի հեղինակությանը:
Աղբյուրներ
Գիքորի աղբյուր (800m)
Վանքի հարևանությամբ է գտնվում «Գիքորի աղբյուրը»:
Տեսարժան վայրեր
Դսեղի լճեր՝ Ծովեր (m)
Թումանյանի մանկության սիրած վայրերից մեկն անտառային գեղատեսիլ լճակն է, որին ծով չտեսած դսեղցիները ժամանակին անվանել են Ծովեր: Ինչպես Լոռվա ամբողջ բնությունը, այնպես էլ Ծովերը ներշնչանքի աղբյուր են եղել բանաստեղծի համար. ,,Ձախորդ Փանոսը,,, ,,Սուտլիկ որսկանը,, գործերում պատկերված լճերի անվան տակ նկատի ունի Ծովերը:
Սիրուն Խաչ (m)
Սիրուն խաչը դասվում է 13-րդ դարի հայկական խաչքարերի գլուխգործոցների շարքին: Խաչքարը կառուցել են Մամիկոնյանները: Խաչքարի գեղեցկությունը դսեղցիներին իրավունք է տվել անվանել Սիրուն խաչ: Այն 1969 թվին Թումանյանի 100-ամյակի առիթով տարվել է Ֆրանսիա, ցուցադրվել Լուվրում և արժանացել երկրորդ կարգի մրցանակի:
Քառասնից մանկանց վանք (m)
Քառասնից մանկանց վանքը կառուցվել է 13-րդ դարում: Մեզ է հասել վանքի կառուցման պատմությունը՝ Քրիստոնեությունը տարածվում է դաժան հաշվեհարդարի պայմաններում: Կապադովկիայի կայսերական գնդում հայտնաբերում են քառասուն հայ քրիստոնյա պատանիների, որոնք բանակ են զորակոչվել Փոքր Հայքից: Նրանց հարկադրում են ուրանալ իրենց հավատը, խոշտանգում են, բայց նրանք մնում են անսասան: Գիշերով նրանց նետում են սառցակալած լիճը: Սեբաստիայում նրանց հիշատակին կանգնեցվում է քառասուն գմբեթ ունեցող եկեղեցի: Ի հիշատակ նահատակների՝ Դսեղում կառուցված վանքին տվել են «Քառասնից մանկանց վանք» անունը:
Միջնադարյան գերեզմանոց (m)
Գյուղի կենտրոնում է գտնվում Լոռու ամենահին գերեզմանոցներից մեկը՝ Միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել և մեզ են հասել Քառակող կոթողը, Խաչելության խաչքարը, ևս մի քանի պահպանված ամբողջական խաչքարեր, խաչքարային բազմաթիվ բեկորներ, հարյուրավոր խաչքարերի թափուր պատվանդաններ և ավերված Միանավ եկեղեցի:

Ուղղություն

գյուղ Դսեղ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Հեռուստացույց
Ինտերնետ – Wifi
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Այգի
Առանձին սանհանգույց
Մանկական ճոճանակ
Բացօթյա տաղավար
Սառնարան

Ծառայությունները

Կենդանիների մուտք
Օրորոցի անվճար տրամադրում

Տեսակը

Վրաններ
Ընտանեկան

Գիշերակացի ձեվ

B&B
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}