Գործընկեր Oct 2020-ից
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Արվեստի սրահի շենքը կառուցվել է 1880թ.-ին, սև տուֆից, դռները բացվում են դեպի ծաղկազարդ այգու շքամուտք երկու կողմերից: Սկզբում այն օգտագործվել է որպես բնակելի տուն, հետո՝ 1987թ-ին, այն վերանորոգվել է և բացվել է «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը»: