Աբովյան 323
Հետաքրքրված են: 1
10:30
2Ժ․
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Աբովյան փողոցով զբոսնելիս նայեք աջ և կտեսնեք Գյումրի քաղաքի ամենահետաքրքիր պատկերասրահներից մեկը: Աբովյան 232 հասցեում Դուք կգտնեք «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը»: Պատկերասրահին կից նաև առաջարկվում է կերամիկական նկարչության և դեկուպաժի դասընթացներ, որտեղ կարող եք ստեղծել Ձեր սեփական հուշանվերը և վերցնել «արվեստի և արհեստի» քաղաքի մի մասնիկը Ձեզ հետ: Մեր տեղացի արհեստավորի ուղեկցությամբ Դուք կարող եք ծանոթանալ պատկերասրահում ցուցադրված Ասլամազյան քույրերի ոճին: Ձեր ստեղծած հուշանվերը կարող եք տանել Ձեզ հետ՝ Ձեր այցը միշտ հիշելու համար: Արհեստանոցից հետո կարող եք գիդի ուղեկցությամբ շրջայց կատարել պատկերասրահում և ծանոթանալ քույրերի արվեստին ու կյանքին: Շրջայցին կհաջորդի թեյի / սուրճի և քաղցրավենիքի հյուրասիրությունը պատկերասրահի այգում: Այցի ավարտին կարող եք մտնել պատկերասրահին կից խանութը, որտեղ կգտնեք Ասլամազյան քույրերի աշխատանքների ոճով պատրաստված իրեր, գրքեր, բացիկներ և այլն:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Ք. ԳՅՈՒՄՐԻ
ԵՐԵՔ- ՀԻՆԳ՝ 10:30-17:00
ՈՒՐԲ - ԿԻՐ՝ 10:30-20։00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Վարպետաց դասեր
Թանգարաններ և պատկերասրահներ
Թեյի և սուրճի հյուրասիրություն
Կանխիկ
Ախտահանիչ նյութերի տրամադրում
Ախտահանում
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: