Աբովյան 323
Հետաքրքրված են: 0
10:30
1Ժ․
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որտեղ գտնվում է Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Արվեստի սրահի շենքը կառուցվել է 1880թ.-ին, սև տուֆից, դռները բացվում են դեպի ծաղկազարդ այգու շքամուտք երկու կողմերից: Սկզբում այն օգտագործվել է որպես բնակելի տուն, հետո՝ 1987թ-ին, վերանորոգվել և բացվել է «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը»: Կառույցը տուժել է 1988թ-ի ավերիչ երկրաշարժից, բայց 2004թ-ին վերակառուցվել է «Լույս» հիմնադրամի միջոցով: Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրված են Երանուհու աշխատանքները, իսկ երկրորդ հարկում՝ Մարիամի: Բացի նկարներից պատկերասրահում ցուցադրված են կերամիկական ափսեները՝ պատրաստված Մարիամ Ասլամազյանի կողմից, և Երանուհու՝ խեցեգործական աշխատանքները: Մարիամ Ասլամազյանի որոշ աշխատանքներ պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, ներառյալ՝ «Հայկական կենցաղ» (1955) և «Կարմիր կակտուս ծաղիկ» (1957): Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերն առավելագույնս հայտնի են իրենց գունագեղ և արտահայտիչ նատյուրմորտներով և դիմանկարներով, գրաֆիկական գործերով և գծանկարներով, ինչպես նաև իրենց խեցեգործական աշխատանքներով, որոնք ավելի արտահայտիչ են դարձնում կենցաղային առարկաների գեղեցկությունը: Այս երկու կանանց անհավատալի արվեստին և կյանքին ծանոթանալու համար կարող եք էքսկուրսավարի ուղեկցությամբ: Պատկերասրահին կից նաև առաջարկվում է կերամիկական նկարչության և դեկուպաժի դասընթացներ, որտեղ կարող եք ստեղծել ձեր սեփական հուշանվերը և վերցնել «արվեստի և արհեստի» քաղաքի մի մասնիկը Ձեզ հետ:
Երանուհի Ասլամազյան 20-րդ դարի հայկական կերպարվեստի մեջ վառ հետք թողած տաղանդավոր նկարչուհի Երանուհի Ասլամազյանի արվեստը լի է բարձր ճաշակով կաղմակերպված զուսպ, նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով,որտեղ նա փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները : |
Մարիամ Ասլամազյան 20-րդ դարի հայկական կերպարվեստի մեջ վառ հետք թողած տաղանդավոր ԽՍՀՄ ժողովրդական նկարչուհի Մարիամ Ասլամազյանն իր ստեղծագործություններում կարողացել է լուծել իր ժամանակի գերկարևոր խնդիրը` առանձնացնել կին արվեստագետի դերը հայրիշխանական սովետահայ հասարակության մեջ: |
Այցելե՛ք նաև Շիրակի մարզում գործող այլ թանգարաններ կամ պատկերասրահներ։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Ք. ԳՅՈՒՄՐԻ
ԵՐԵՔ- ՀԻՆԳ՝ 10:30-17:00
ՈՒՐԲ - ԿԻՐ՝ 10:30-20:00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Թանգարաններ և պատկերասրահներ
Կանխիկ
Սանիտարական նորմերի պահպանում
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Խնդրում ենք այցելությունից առաջ ստուգել հասանելիությունը:
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Ձեր գնումը վավեր է գնման օրվանից մինչև 1 տարի:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: