info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Խմբային էքսկուրսիա Գյումրիից․ Խոր Վիրապ, Արենի (գինեգործարան և քարանձավ), Նորավանք, Շաքիի ջրվեժ, Տաթև վանական համալիր

Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

2 Օր

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

14 անձ

Ուղղություն

Գյումրի, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Կովկասի սրտում գտնվող գողտրիկ անկյունը` Հայաստանը, շատ կարևոր, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ մի առանձնահատկություն ունի: Հայ ժողովրդի և Հայաստանի ամենակարևոր և ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկը պատմամշակութային ժառանգությունն է, որտեղ մարմնավորվել է հայ ժողովրդի մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը: Կայցելենք Արաքս գետի ձախ կողմում գտնվող Խոր Վիրապի վանքը: Կուղևորվենք Վայոց ձորի մարզ, որտեղ կայցելենք 1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան: Կկազմակերպվի նաև գինիների համտես:

Կայցելենք Արաքս գետի ձախ կողմում գտնվող Խոր Վիրապի վանքը: Կուղևորվենք Վայոց ձորի մարզ, որտեղ կայցելենք 1994թ-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղում Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՙԱրենիի գինու գործարան: Կկազմակերպվի նաև գինիների համտես: Հնարավորություն կունենանք նաև բարձրանալ Թռչունների քարանձավ, որտեղ պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանիկորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացիգանգեր, և այլն: Հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: Հայտնաբերվել է նաև աշխարհի ամենահին կոշիկը: Հետո լեռնանցքներով ու կարմրավուն հզոր ապառաժներով շրջապատված ճանապարհով կհասնենք հինավուրց ու խորհրդավոր վանական համալիրներից մեկը` Նորավանք, որն առանձնանում է իր բնական գեղեցիկ միջավայրով։ Հատկապես երեկոյան ժամերին՝մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Ջրվեժի տարածքը շատ գեղատեսիլէ: Այստեղ կարող եք տեսնել ժայռեր և քարայրներ, որոնցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, Ջրվեժն ինքնին իսկապես առասպելական շքեղ տեսք ունի: Բարձրությունը 15-17 մ է։ Կտեսնենք Խնձորեսկը որը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Կիջնենք նաև Սատանիկամուրջ: Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում է գտնվում Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30։ Այնուհետև ոլորապտույտ ճանապարհով կբարձրանանք Տաթևի վանք: Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը:Վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին: «ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է: Եկեք միասին բացահայտենք Հայաստանի հարավը:

Էքսկուրսիայի ժամանակ Դուք.

  • Կտեսնեք արևաշատ գյուղը, որը պատմության մեջ հիշատակվում է Ք.ա. 3-րդ հազարամյակում և հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը:
  • Կբարձրանանք Արփա գետի վտակ Գնիշիկի մոտ` 30մբարձրության վրա գտնվող թռչունների քարանձավը: Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ (դեպի կիրճը թեքվելիս աջ կողմում): Այնտեղ կարելի է հասնել ռեստորանի հետևից բլուրն ի վեր բարձրացող արահետով, որը տանում է դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։ Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ունի ևս մի քանի փոքր խորշեր:Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով:
  • Կտեսնենք խորհրդավոր վանական համալիրը` Նորավանքը, որը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։ Համարվում է միջնադարյան Հայաստանի աչքի ընկնող հոգևոր-մշակութային խոշոր կենտրոններից մեկը` Օրբելյան իշխանների տոհմական տապանատունը:
  • Կվայելենք Շաքիի ջրվեժի ողջ հմայքը, որը տեղակայված է Սիսիան քաղաքի հյուսիսում գտնվող Շաքի գետի վրա:Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝հարուստ ժայռերով և քարայրներով։ ։Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։
  • Կտեսնենք Հին և Նոր Խնձորեսկը, միացված են երկար ճոճվող կամուրջով, որից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիներ: Կամուրջը կառուցվել է 2012 թ.-: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մետր, իսկ քաշը՝ 14 տոննա: Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշով մոտ 700 մարդու:
  • Կիջնենք դեպի Սատանի կամուրջ: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։Կամրջից ոչ հեռու կարելի է ընկղմվել տաք աղբյուրների ջրում։ Առավել համարձակները կարող են իջնել մինչև գետը՝ հայացք նետելու աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավներին:
  • Բարձրանալով Տաթևի վանք կարող ենք տեսնել անառիկ ժայռերի վրա բարձրացող հզոր պարիսպները, հնագույն ձիթհանը՝ աղացաքարերով, ճոճվող գավազանը՝ բացառիկ միջնադարյան կառույց, եվրոպացի վարպետների հնագույն որմնանկարները:
  • Այնուհետև մոտենալով Տաթևեր ճոպանուղուն կտեսնենք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ),կվայելենք12 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով և երկնային մայրուղի 320 մետր բարձրության վրա:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք․ ԳՅՈՒՄՐԻ, ՆԱՆԵ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ԶԵՂՉԵՐ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Փոխադրում բարձրակարգ տրանսպորտային միջոցներով

էքսկուրսավարի ծառայություն

Գիշերակաց և նախաճաշ

Դիմակներ, ախտահանիչ միջոցներ

Շշալցված ջուր

Գինու համտես

Սնունդ

ՏաԹև ճոպանուղու տոմս

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Գաստրոտուրիզմ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 14-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 12 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 16.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 08:00 - 22:00
Երեքշաբթի Հասանելի չէ
Չորեքշաբթի Հասանելի չէ
Հինգշաբթի Հասանելի չէ
Ուրբաթ Հասանելի չէ
Շաբաթ Հասանելի չէ
Կիրակի Հասանելի չէ
սկսած
16.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}