info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

#ԱրիԳյումրի գնացքով

ք․ Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

10 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Ուղղություն

Գյումրի, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«Արի Գյումրիի» տեղացի զբոսավարը ձեզ կդիմավորի ձեր նախընտրած վայրում և գյումրեցուն վայել բարբառով ու հումորով ձեզ կուղեկցի դեպի քաղաքի սիրտը՝ Կումայրի թանգարան արգելոցի տարածք։ Շրջելով պատմական թաղամասում կտեսնեք Հայաստանում պահպանված եզակի քաղաքային ճարտարապետությամբ և միջավայրով հարուստ նեղլիկ փողոցները և կլսեք մեր զբոսավարի պատմությունն այն մասին թե ինչպես Գյումրին 4 անգամ անվանափոխվելով 4 յուրովի հետաքրքիր պատմական շրջան անցավ և այնուհանդերձ պահպանեց իր դեմքը։ Քաղաքի ձեռակերտ նախշերը, դռները և քանդակները ձեզ կտեղափոխեն արվեստի և արհեստի աշխարհ, որը կհամեմվի գյումրեցի վարպետների կյանքի և ստեղծագործությունների մասին պատումներով։ Վարպետաց փողոցում նաև հնարավորություն կստանաք այցելել Շիրազի, Ավետիք Իսահակյանի կամ Մհեր Մկրտչյանի թանգարան (ըստ Ձեր ընտրության)։ Քաղաքի մասին յուրահատուկ պատմություններով համեմված զբոսանքը էլ ավելի հաճելի կդառնա, երբ մեր տեղացի զբոսավարները ձեզ ցույց տան Գյումրիի թաքնված գանձերը։ Նեղլիկ հին փողոցներում պատմության մեջ 100-200 տարի հետ տեղափոխվելուց հետո կտեղափոխվեք գյումրիի առօրյա՝ Ռիժկովի ճեմափողոցով քայլելիս։ Այստեղ մենք կայցելենք բոլորի կողմից շատ սիրելի Մեղր և բույսեր սրճարան, որտեղ կվայելենք Շիրակի բարիքներից պատրաստված համեղ ուտեստները։ Այնուհետև ճանապարհը կշարունակվի դեպի Վարդանանց հրապարակ՝ ցույց տալու մի հրապարակում դեմ դիմաց կանգնած երկու եկեղեցիները։ Յոթվերք եկեղեցում մոմեր վառելուց հետո կքայլենք դեպի կենտրոնական այգի, որը ևս քաղաքի ամենահին վայրերից է՝ ճանապարհին անցնելով հայտնի ֆիլմերի նկարահանման վայրերով, պատմական կարևոր իրադարձություններ հյուրընկալած շենքերի կողքով։ Կմտնենք Հայաստանի միակ ներառական սրճարանը՝ Արեգակը, որտեղից գնված քաղցրավենիքները կջերմացնեն ձեր հոգին։ Կհասցնենք անձամբ շփվել գյումրիի հայտնի վարպետներից մի քանի հետ՝ քաղաքի ամենահին վարսավիրանոցում, որտեղ ժամանակը ասես կանգ է առել։ Իսկ երբ շարժվենք դեպի Տեխնոլոգիական կենտրոն՝ մեր զբոսավարը ձեզ կպատմի քաղաքի ներկայի և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով քաղաքի զարգացման մասին։ Միևնույն ժամանակ հենց հանդիպակաց փողոցի վրա կլես օժիտի շենքի պատմությունը։ Ապա կմտնեք կենտրոնական այգի, որը կախարդական այգու նման ձեզ կուղեկցի դեպի Գյումրիի հին թատրոնը, որտեղ առաջին անգամ 1912-ին բեմադրվել է Անուշ օպերան։ Այս թատրոնից էլ մեր առաջ կբացվեն Սլաբոդկա թաղամասի մաշված բայց գեղեցիկ փողոցների տեսարանները, որտեղ կնկարվեք հայտնի բալկոնի շենքի մոտ, կքայլեք 18-19-րդ դարերում կառուցված շինությունների կողքով և կլսեք, թե ինչպիսին է եղել Ալեքսանդրապոլը։ Քայլերը մեզ կվերադարձնեն Վարդանանց հրապարակ, որտեղ Ամենափրկիչ եկեղեցում ներքո կլսեք Լեննինականի մասին և կիմանաք թե ինչպես է ազդել երկրաշարժը քաղաքի և տեղացիների կյանքի վրա։ Իհարկե տուրի ողջ ընթացքում կհասցնեք վայելել նաև տեղացիների անմիջականությունը և եթե բախտավոր գտնվեք՝ նաև հումորային դրվագների։ Մեր զբոսավարները շատ զգայուն են այցելուների նախընտրությունների հանդեպ և ցանկացած պատմությունը և զբոսուղին կազմում են հաշվա առնելով ձեր նախասիրությունները և հետաքրքրությունները։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀՅՈՒՐԱՆՈՑԻՑ

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ 10։00

ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

ԶԵՂՉ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Տեղաբնակ էքսկուրսավարի ծառայություն

Գնացքի երկկողմանի տոմս

Թանգարանների մուտքի տոմս

Ավանդական ճաշ

Ընթրիք

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Շրջայցեր

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Խորհուրդներ

Վերցրեք Ձեր ամենահարմար կոշիկները, որովհետև Դուք քայլելու եք մոտ 5 կմ։ Ճանապարհին առկա խանութներից Դուք կարող եք ձեռք բերել նաև զովացուցիչ ըմպելիքներ, ջուր կամ սուրճ։

Ո՞վքեր կարող են մասնակցել էքսկուրսիային։

Այս էքսկուրսիային մասնակցելու համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չկան։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք․ Գյումրի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 7.500դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 09:00 - 19:00
Երեքշաբթի Հասանելի չէ
Չորեքշաբթի Հասանելի չէ
Հինգշաբթի 09:00 - 19:00
Ուրբաթ Հասանելի չէ
Շաբաթ Հասանելի չէ
Կիրակի Հասանելի չէ
սկսած
7.500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}