Շահումյան 69, «Արևամանուկ» շենք
9 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
12 անձ
Գյումրի, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Մենք այս անգամ ուղևորվում ենք Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռ` քամիների շունչը և հզորությունը զգալու համար։ Անցնելու ենք սիրուն ու հետաքրքիր արտաճանապարհային ու բնական հատվածներով: Կլինենք Ջաջուռ գյուղում, կվայելենք Մինաս Ավետիսյանի թանգարանն իր ամբողջ գրավչութամբ: Ինչպես նաև վերևից կտեսնենք Ջաջուռի ջրամբարը իր ողջ վեհությամբ, և իհարկե ունենալու ենք հավես ժամանց, ձեռք ենք բերելու նոր ու յուրօրինակ արշավական ընկերներ։ Հեծանվարշավի ընթացքում մասնակիցները կունենան հանձնարարությունների շարք, որն իրականացնելու համար հարկավոր կլինի շրջել գյուղում, ծանոթանալ գյուղի կենցաղին և շփվել տեղացիների հետ:
Հիմնական բնութագիր․
Հեռավորություն՝ 12կմ | Բարդություն՝ հաղթահարելի | Արշավի սկիզբ՝ 09։00 |
Ցանկալի է, որ արշավի մասնակիցներն իրենց հետ ունենան․
Սնունդ | Հարմարավետ հագուստ, կոշիկներ | Ջրաման |
«Բայքլայֆը» առաջարկում է նաև.
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք. ԳՅՈՒՄՐԻ
ԶԵՂՉ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն
Ուղեկցողի ծառայություն
Հեծանիվ, ձեռնոց, սաղավարտ (եթե ընտրված է)
Սնունդ և ջուր
Խմբային երթևեկության ժամանակ փորձառու վարորդները գիտեն, որ ղեկը պետք է ուղիղ և համաչափ պահեն առանց կտրուկ շարժումների, և դրանով նրանք տարբերվում են անփորձից։ Ղեկը տարերայնորեն պահելը խոչընդոտում է խմբի երթը։ Փորձեք ձեզ պատկերացնել ձեր հետևից ընթացող հեծանվորդի տեղում. նրանք կարող են չհասցնել արձագանքել ձեր հերթական զիգզագին և կհարվածեն ձեզ հետևից։ Սովորաբար, առաջից ընթացող հեծանվորդին հարվածելուց հետո վայր է ընկնում կամ հետևից հարվածողը կամ երկուսն էլ։ Խմբում մեկի վայր ընկնելը կարող է պատճառ դառնալ բոլորի ընկնելուն, երբ հեծանվորդները բախվում են հանկարծակի վայր ընկած հեծանվորդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ պատահարի մեղավորը՝ հեծանվորդների առջևից անկարգ ընթացող հեծանվորդը, ստանում է ամենաքիչ վնասը, ավելին՝ նա ունի լավ հնարավորություն ընդհանրապես չընկնելու։ Իհարկե, հասկանալի է, որ բաց դիտահորերի և փոսերի առկայությանը ստիպում է մանևրել, բայց դրա մասին փոքր-ինչ ուշ։
Հեծանվորդը, որն ընթանում է հետևից, չի կարող խուսափել բախումից, եթե դիմացից ընթացողը կտրուկ ագելակի։ Նա ուղղակի չի հասցնի արձագանքել արգելակմանը։ Եթե ձեր առաջ հանկարծ փոս, բաց դիտահոր կամ հետիոտն (пешеход) է հանդիպում, ապա պետք է արագ կողմնորոշվել՝ շրջանցել կամ որ ամենաճիշտն է ուշադիր լինել հանկարծակիի չգալու համար, ծայրագույն դեպքում նոր կտրուկ արգելակել։ Եթե կա հնարավորություն չարգելակելու, ապա պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Ամենալավ տարբերակը շրջանցելն է, բայց կարող եք նաև նախընտրել բախումը հետիոտնի հետ, ոչ թե այն պատճառով, որ մենք հետիոտնին չենք սիրում, այլ ուղղակի հետևանքները ավելի քիչ կլինի հետիոտնի հետ բախվելուց, քան խմբի առջևում կտրուկ ագելակելու հետևանքով բոլոր հեծանվորդների բախումից։
Այս կանոնին հետևելը կարող է երաշխիք դառնալ բոլոր մասնակիցների առողջության և ընկերական մթլոլորտի ապահովման համար։ Եթե դուք վստահ չեք ձեր հեծանվավարելու հմտությանը, եթե դուք սիրում եք վարելիս ղեկը այս ու այն կողմ անել և արագ արգելակելու սիրահար եք, ապա հանգիստ ընթացեք խմբի վերջից։ Սակայն, մի կորցրեք կապը խմբի առջևից ընթացողների հետ, օրինակ կարող եք ազդանշանել ընթացքը դադարեցնելուց առաջ։
Խմբակային հեծանվավազքը ենթադրում է նաև արագության սահմանափակում։ Ենթադրենք խումբը ընթանում է 20 կմ/ժ արագությամբ, ապա դուք էլ պետք է ընթանաք նույն արագությամբ, եթե նույնիսկ դուք կարող եք ավելին։ Չէ՞ որ Ձեր ընտրությունն է եղել խմբային հեծանվավազքին մասնակցելը, հակառակ դեպքում կարող էիք մենակ արշավել։ Երբ խմբում մեկը առանձնանում և արագություն է հավաքում, մյուսները նույնպես արագացնում են ընթացքը։ Արդյունքում խումբը ինքստինքյան ցրվում է՝ թույլ հեծանվորդները հետ են մնում ընդհանուր խմբից։ Արագությունը կարող եք ցուցադրել մրցումների ժամանակ, իսկ խմբակային հեծանվավազքի ժամանակ այլ ատկանշներ պետք է ցուցադրել։
Երբ ընթանում ես հեծանվորդի հետևից, ապա, որպես կանոն, ճանապարհը այդքան էլ լավ չի երևում, իսկ դա նշանակում է, որ փոսերը կամ այլ խոչընդոտները դուք կարող եք նկատել միայն մի քանի մետրից, երբ արդեն մոտ կլինեք կամ հենց անիվի տակ հայտնվելու պահին։ Այդ պատճառով հեծանվորդի վարքականոններին հետևելով՝ պետք է առջևից ընթացողը ձեռքի շարժումով կամ ձայնային ազդանշանով զգուշացնի խմբի մյուս անդամներին, իսկ խմբի յուրաքանչյուր անդամ էլ իր հերթին փոխանցի հաջորդներին իր ստացած ազդանշանները՝ դիմացինի գործողությունների կամ ճանապարհին հանդիպած «անականկալների» մասին։ Արգելակելուց առաջ ձեռքը պետք է բաձրացնել վեր, շրջապտույտ կատարելու ժամանակ՝ ձեռքով ցույց տալ շրջապտույտի ուղղությունը, փոսերի և այլ արգելքների դեպքում՝ համապատասխան ձեռքը ներքև, բայց փոսերի դեպքում նաև ընդունված է բղավելով զգուշացնելու տարբերակը։
Երբ ընթանում եք ՊԱՀԵ՛Ք ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ, հատկապես եթե խմբ արշավական կարողություններին ծանոթ չեք։ Պահեք այդ տարածությունը և մեծացրեք այն, քանի որ վստահ չեք կարող լինել, թե արդյո՞ք նրանք գիտեն այս կարևոր կանոնների մասին։ Նրանք կարող են կտրուկ արգելակել չզգուշացնելով դրա մասին, իսկ մենք գիտենք, որ հետևից ընթացող հեծանվորդը վթարից ավելի շատ է տուժում, քան նա, ով հետևից հարված է ստացել։ Տարածություն պետք է պահել ոչ միայն դիմացից ընթացող հեծանվորդից, այլ՝ Ձեր կողքից ընթացողից, որովհետև, եթե նրա ճանապարհին փոս հայտնվի՝ նրան մանևրելու տարածություն անհրաժեշտ կլինի։
Խմբային հեծանվարշավի ժամանակ յուրաքանչյուր հեծանվորդ, ինչպես արդեն վերևում նշվեց, երթը սկսելիս պետք է զբաղեցնի իր համար ամենահարմար դիրքը և ամբողջ ընթացքում պահպանի այն։ Վազանց կատարելը գրեթե պետք է բացառել, հասցնել նվազագույնի։ Ծայրագույն դեպքում վազանց կարելի է կատարել միայն ձախ կողմից։ Խստիվ արգելվում է աջ կողմից վազանցը։
Աջ կողմից հետ նայել չի կարելի, քանի որ արագ մոտեցող օբյեկտ տեսնելու դեպքում Դուք ենթագիտակցորեն կարձագանքեք՝ ղեկը ձախ կողմ թեքելով, ինչի արդյունքում դուրս գալով ճանապարհ՝ ռիսկի կենթարկեք և՛ Ձեզ, և՛ այն հեծանվորդին, որը հանգիստ փորձում էր վազանցք կատարել ձեր ձախ կողմով։
Հայտնի բան է, երբ շուրջբոլորը սկսում են «տարօրինակ զգացողություն» ունենալ, ապա դա մասամբ տարածվում էամբողջ խմբի վրա։ Եթե խմբից որևէ մեկն սկսում է ընթանալ ոչ կանոնիկ, անտեսելով երթևեկության կանոնները, դա չի նշանակում, որ մյուսները պետք է հետևեն նրա օրինակին։ Յուրաքանչյուրը խմբում պետք է պահպանի հեծանվավարության կանոնները և շարունակի հանգիստ հեծանվավարել՝ հետևելով բ ոլոր կանոններին։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: