info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Խմբային էքսկուրսիա Գյումրիից․ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի, Գառնիի հեթանոսական տաճար, Քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք

Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

12 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

20 անձ

Ուղղություն

Գյումրի, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Կովկասի սրտում գտնվող գողտրիկ անկյունը` Հայաստանը, շատ կարևոր, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ մի առանձնահատկություն ունի: Հայ ժողովրդի և Հայաստանի ամենակարևոր և ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկը պատմամշակութային ժառանգությունն է, որտեղ մարմնավորվել է հայ ժողովրդի մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը:

Էքսկուրսիայի ժամանակ Դուք.

  • Կայցելենք Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որը 13-15-րդ դդ. եղել է հայտնի ուխտատեղի, որտեղ նաև ձեռագրեր են ընդօրինակվել։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։
  • Կայցելենք Գառնու տաճար, որը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Բաղնիքի խճանկարով հատակը պահպանվել է․ այն կազմված է 15 գույնի բնական քարերից։ 2011 թ․ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ մրցանակին։
  • Կուղևորվենք դեպի Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
  • Գեղարդի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Ք․ ԳՅՈՒՄՐԻ, ՆԱՆԵ ՀՅՈՒՐԱՆՈՑ

ԶԵՂՉԵՐ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Փոխադրում բարձրակարգ տրանսպորտային միջոցներով

էքսկուրսավարի ծառայություն

Մուտքի տոմսեր

Դիմակներ, ախտահանիչ միջոցներ

Շշալցված ջուր

Սնունդ

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 14-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 12 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 12 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Գարեգին Նժդեհի փող., 1/5 շենք

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 5.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 08:00 - 22:00
Երեքշաբթի Հասանելի չէ
Չորեքշաբթի Հասանելի չէ
Հինգշաբթի Հասանելի չէ
Ուրբաթ Հասանելի չէ
Շաբաթ Հասանելի չէ
Կիրակի Հասանելի չէ
սկսած
5.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}